29 10 2024

Էդվարդ Ասրյանն ու Սասուն Միքայելյանը հրաժարվում են ծառայությունից․ «Կարճ ասած»



 

Ամեն երկրի իշխանության թիվ 1, սուրբ պարտականությունը անվտանգության ապահովումն է։ Հայաստանի պաշտպանությունը ո՞ւմ է հանձնարարված․ Զինված ուժերին, և կազմակերպում է գլխավոր շտաբը, որը ղեկավարում է գեներալ-լեյտենանդ Էդվարդ Ասրյանը։ Պաշտպանությունն իրականացնելիս ո՞ւմ հետ է համագործակցում նախարարությունը․ երկրապահ կամավորականների միության։ Այդ կառույցի նախագահն էլ ՔՊ-ական Սասուն Միքայելյանն է։ Այդ երկու կառույցների՝ գլխավոր շտաբի և Երկրապահների ղեկավարները վերջին օրերին հայտարարություններ են արել, որոնք ծիծաղելի են ու սենսացիոն։ 

Պաշտպանության ոլորտում երկու կառույցի՝ պետական ու հասարակական, որոնց գոյության իմաստը սահմանը պահելն է, ղեկավարները իրար հետևից, մեկը ամսի 27-ին, մեկը մսի 28-ին հայտրարեցին, որ հրաժարվում են ծառայություն անել, ատկազ են կանգնում, ասում են՝ մենք երկիր պահող չենք։ «Ուզում եք ասել,  որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա ադրբեջանցիներն Ջերմուկից հանի՞։ Ճիշտ հարց չեք տալիս»,- ասել է ԳՇ պետը, որը ծնունդով Արցախից է, բայց մատը մատին չխփեց բռնագաղթի, իր ծննդավայրը հանձնելու ժամանակ:

Էդվարդ Ասրյանին ուզում եմ հարցնել՝ դու ինչի՞ ես փող ստանում, պադավատով տեղաշարժվում, թիկնապահներով, քեզ ինչի՞ են գեներալի ուսադիրներ տվել, քեզ ինչի՞ են պատվի առնում, դու տեղյակ ե՞ս դու որտեղ ու որպես ով ես աշխատում։ Ասում է՝ առաջարկում եք գնամ զենքով ազատագրե՞մ մեր հողերը։ Չէ, առաջարկում ենք գնաս Կոնսերվատորա ջութակի դասախոս աշխատես, դասախոսն էլ ջութակն առնի գնա հող ազատագրելու։ Առաջարկում ենք գնաս պարի պետական անսամբլում «Էնզելի» պարես։

Էջմիածնում ապրող Արփենիկ տատիկն ասում է՝ ես ո՞նց զենքն առնեմ էթամ Քարվաճառն ազատագրե՞մ։ Արփենիկ տատին ո՛չ զենք ունի, ո՛չ պագոն ունի, ո՛չ պաշտոն ունի, ո՛չ պադավատ ունի, ինքը կարողանում է անել էնքան, որքան կարողանում է անել պաշտոն, զենք, պագոն, պադավատ, թիկնազոր ու քարտուղարուհի ունեցող Էդվարդ Ասրյանը։

Հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում, Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ ելույթ է ունենում երկրապահների ՔՊ-ական նախագահ Սասուն Միքայելյանը ու ասում․ «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու»։ Էս պահին երկրապահները սահմանին են, երկրի կենտրոնում կայֆավատ լինող նրանց ղեկավարը ասում է՝ չէ, իզուր է։ Սասուն Միքայելյանի հիմնարկը մեր հաշվին միլիոններ է ստանում պետական բյուջեից։ Այս տարի 235 մլն դրամ գումար է ստացել իբր ՊՆ հետ խնդիրներ կատարելու, զինվորներ դաստիարակելու և այլնի համար։ Ու սա ասում ա՝ էդ սաղ իզուր ա, մենք չունենք հնարավորություն։ Սասունը դա հայտարարում է պանթեոնում, որտեղ հազարները կյանքը զոհել են ու հայրենիք են ազատագրել, հետո հազարներին էլ Նիկոլը տարավ ու զոհեց հանուն ոչնչի, որովհետև նույն Սասունն ասում էր՝ թավշյա խուլիգանությունը Արցախից կարևոր է։ Սասուն Միքայելյանին ինչի՞ են փող տալիս բյուջեից, որ, օդում կախված լուրերի համաձայն գազի կալոնկե՞ք ունենա, որ տղային դասավորի քաղաքապե՞տ Հրազդանի, աղջկան դասավորի մարզպետարանում աշխատանքի՞։ Գենշտաբի պետը մեր հաշվին ինչի՞ է սնվում․ որ գեներալի թանկարժեք ֆորմեն հագնի ու էլի մեր հաշվին տարին 10 անգամ գնա Ամերիկան տեսնելո՞ւ։

ԳՇ պետն ասում է՝ սահմանը պահելը միայն իմ պատասխանատվությունը չէ, բոլորնն է․ բա ինչո՞ւ բոլորը չեն ԳՇ պետ, այլ միայն դու։ Որ Նիկոլը մյուս անգամ ասի 3 մլն վարչապետ ունենք, կեսդ ասեք՝ ես ԳՇ պետ ու Երկրապահի նախագահ եմ ուզում, էդտեղ փող կա, պարտականության կատարում չկա։ Հայրենիքին ծառայելը բոլորի պարտականությունն է, այո, բայց դուք ձերը անում ե՞ք։

Ժողովուրդ ջան, կենցաղային օրինակով ասեմ․ պատկերացրեք՝ կա բժիշկ, որը աշխատում է պաշտոնապես, պետականորեն և կա սնխչի կամ հեքիմ։ Պատկերացրեք ոտքդ ոլորվում ա, գնում ես սնխչու մոտ, փողը տալիս ես, բայց ասում է՝ ես չեմ կարող քեզ բուժեմ, ավելի լավ ա ոտքդ կտրեն։ Գնում ես բժշկի մոտ, որը քո հարկերից փող ա ստանում։ Ասում ես ոտքս վնասել եմ, քեզ բժիշկը պատասխանում ա՝ «հիմա ինչ, դու ինձ առաջարկում ես բինտը առնեմ գամ քեզ բուժե՞մ»։ Չեմ առաջարկում, դա քո պարտականությունն ա, դու Հիպոկրատի երդում ես տվել։

Ոնցոր երեխային տանես դպրոց, դասատուն ասի՝ չհասկացա, էս առաջարկում ես ես իրեն կրթե՞մ, գիժ ե՞ս։ Ոնցոր զանգես պաշառնիկին, ասի՝ ուրեմն դու ինձ առաջարկում ես շլանգը վերցնեմ գամ պաշժառը հանգցնե՞մ։ ԳՇ պետի ասածը լրիվ այ էդ տրամաբանության մեջ է։

Քա՞ն անգամ եք լսել, որ բժիշկ են ծեծել, որովհետև հարազատները համարել են, որ իրենց հիվանդը մահացել է բժշկի սխալի պատճառով։ Բժիշկն ասում է՝ ես ինչ կարող էի՝ արել եմ։ Բա էս՝ սահմանային անվտանգության «բժիշկն» ասում է՝ ես չեմ բուժելու, ես չեմ պաշտպանելու, ու հանրություն ասում է՝ դե դասալիք Ասրյանն ա էլի, նա որ իր հայրենի Արցախն ուրացավ, Ջերմուկը կուրանա էլի։ Դու սահմանադրությամբ ստանձնել ես պետության անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու պարտականությունը կյանքի գնով։ Դրա համար քեզ պետությունը տալիս է ամեն ինչ։ Դու երդում ես տվել, դու գեներալի պագոններով ես ստացել։ Դու 400 անգամ ավելի լավ ես ապրում, քան քեզ զինվոր դավերիա արած ծնողը, դու մի տարում ստանում ես թոշակառուի 40 տարվա թոշակի չափ գումար, ու ու ասում ես հա ինչ, զենք առնեմ գնա՞մ։ Թողնում ես, որ թուրքը օկուպացնի ՀՀ ինքնիշխան տարածքը, ասում ես ոչինչ, կսովածանան կգնան։ Պատկերացնում ե՞ս աշխարհի որևէ հետամնաց երկրի ԳՇ պետը էդպիսի պատասխան տա, քա՞նի վայրկյան հետո կթռչի դուրս։

Երբ որ ԳՇ պետը, երկրապահի նախագահը նման բաներ են ասում, դա ի՞նչ ազդակ է իրենց զինվորներին, որոնք էս պահին սահմանին կանգնած են կամ վաղն են գնալու։ Նիկոլը օրերս ասում էր՝ ծնողները մտածում են իրենց երեխաներին ոնց բանակից փախցնեն։ Քո զինակիցները, պատասխանատու պաշտոնյաներն ասում են՝ մենք չենք կարող պաշտանել, մենք զենք չենք բռնի, մենք հրաժարվում ենք ծառայությունից, բա զինվորի ծնողն ի՞նչ անի։

Սասուն Միքայելյանն ունակ է իր հարցերը զանգով լուծելու, զանգի ՔՊ-ական որ պաշտոնյային ասես ու հրահանգ տա, ոնցոր Աղազարյանը՝ Քյարամյանին, կարող են զանգով ա, մաղարիչով ա, իրենց ազգուտակին պաշտոնի տեղավորեն, բայց այն գործը, որի համար փող են ստանում, հրաժարվում ենա նել։

Գիտե՞ք, կառավարության մեջ լինում է հստակ դերաբաժանում՝ ի պաշտոնե․ ԱԳ նախարարի առաքելությունը բանակցություներով խնդիրները կարգավորելն է, ԳՇ պետի ռաքելությունն է դա անել զենքով։ ԱԳ նախարարի գործն այն է, որ հայտարարի՝ ես բանակցություններով օկուպացված տարածքներից կհանեմ թշնամուն, ԳՇ պետը պետք է հայտարարի՝ ես կարող եմ զենքով դուրս շպրտել մեր երկրից թշնամուն։ Բայց երբ ԳՇ պետն ասում է, որ իմ հույսը Մհեր Գրիգորյանի սահմանազատումն է, ուրեմն նա իր տեղում չէ։  Էս տեսակը մեր առավարության ամեն օղակում է, մեր երկրի ամեն անկյունում է, որովհետև դա գալիս է ամենավերևում նստածի անպատասխանատվությունից։ Երկրապահները Սասունի ասածը կուլ կտան, բանակը՝ Էդվարդ Ասրյանի, որովհետև, կրկնում եմ, Նիկոլն էլ իր պաշտոնում է դասալիք։

Կարճ ասած՝ այ էս մակարդակն ունեցողներչին եք դուք հանձնել իշխանությունը, դրա համար էլ մի հատ թեռթև հոխորտում են Ադրբեջանից, սրանք ամբողջ կազմով, բանակի, երկրապահի հրամանատարությամբ, կառավարությամբ, նախարարներով, դեպուտատներով փամփերսները հագնում են ու ասում են՝ պետք է զիջենք, ձև չկա։

ԳՇ պետը ասում է՝ բանակում բարդակի պատճառը արատավոր բարքերն են։ Բայց էս ձեր ելույթները արատավոր բարքեր չե՞ն։ Մի արատավոր բարքի կրող դու ես, մի արատավոր բարքի կրող Սասունն է, մի արատավոր բարքի կրող մյուս Սասունն է, Արարատն է, Անդոն է, Նիկոլն է․ դուք տեղով արատավոր բարք եք մեր երկրի գլխին։

Նրանք բոլորը ժողովրդին ուղերձ են անում, որ իրենց վրա հույս չդնենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ