Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է, բայց կարող է դրա պարամետրերն ընդունելի չլինեն հայ ժողովրդի համար։ Սա Փաշինյանի վերջին ու վերջնական հայտարարությունն է։ Մի քանի օր է՝Վաշինգտոնում բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ու մեզ ասացին, որ արդյունքը մեր սրտով չի լինելու։ Նիկոլն անգամ չի ասում, թե՝ կարող է մի մասի դուրը գա, մի մասի դուրը չգա, այլ դուր չի գալու ոչ մեկին։ Իրեն էլ դուր չի գալու, բայց դա են բանակցում։ Փաշինյանի հայտարարությունը ո՛չ նորություն էր, ո՛չ տարօրինակություն, առավոտից իրիկուն էդ մասին ենք ասում։ Իհարկե՝ չէինք ուզենա սրան հասնել ու ասել՝ տեսա՞ք ճիշտ դուրս եկանք, բայց բոլոր վատ կանխատեսումերն իրականանում են։ Ցավոք։
Բանակցություններ են սպառնալիքների ու ծաղրանքի տակ․ ձեռք են առնում ու բանակցում, բայց հետքայլ անել չի կարողանում․ «ձեռք ես տվել՝ պտի խաղաս»։ Ադրբեջանի նախագահն ասում է Նիկոլ, ինչքան էլ ձգձգես, ում էլ խնդրես, հրաշք չի լինելու, պետք է ստորագրես։ Եվ շարունակում է ծաղրը՝ ասելով, որ բանակցություններն ընթանում են այն ձևչափով, որ վերջում հայերը հայտարարեն՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։ Ասում է՝ դու իրականում անկախ չես, քանի որ մեռար տեր փնտրելով։ Փաշինյանը գուցե վատ չի զգում էս խոսքերից, բայց մենք ենք վատ զգում։ Ծանր ենք տանում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ նոր ձևավորվող հարաբերություններում, տարածաշրջանում ես իմ տեղը ունեմ, Հայաստանը չունի։ Հասկանում ես, որ սխալ չի ասում։ Էլի սկսում ես մտածել՝ ինչի՞ սենց եղավ։ Ու աչքիդ առաջ գալիս է Նիկոլի ելույթը՝ սենց եղավ, որ ինձ չասեն դավաճան։ Էս ամենի պատճառը շատ լավ նկարագրել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ պատերազմում պարտվածը չի կարող բանակցել, պետք է գնա, որ երկիրն ու ժողովուրդը ապրելու շանս ունենան։ Դա ասել է Սաակաշվիլու մասին։ Սրանք, որ բանակցային լավ դիրքերը տապալեցին, բա պարտվածի կարգավիճակո՞վ ինչ պետք է բանակցեին։
Վաշինգտոնում այսօր կավարտեն մեզ համար «Սև թղթի» շուրջ երկար բանակցությունները, հետո կգնան Մոսկվայում էլ մի քանի օր կբանակցեն՝ ցույց տալու համար, թե բոլոր կողմերն էլ ուզում են, որ զիջենք, շանս չկա։ Ադրբեջանն ուզում է մեկ ամբողջական փաստաթուղթ, որը կլինի ընդունում-հանձնում։ Փաշինյանենք ասել են, որ դա չի երաշխավորում, որ հետո հարձակում չի լինի։ Ասենք՝ ստորագրեիր, ինչ մնացել էր հանձնեցիր, Հայաստանից էլ հանձնեցիր, մի քանի ամիս անց էլի հարձակվեց, գրավեց, ի՞նչ ես անելու, նորից ստորագրելու ես նոր փաստաթուղթ ու դա ճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւն։
Վտանգը տեսնում են ամեն օր ավելի շատ մարդիկ,խոսքերը միայն դրա մասին են, ու հուս չկա, որ լավ կլինի, բայց կարծես փորձ էլ չեն անում կանխելու։ Շատ հստակ հայտարարվել է՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի նկատմամբ։ Արցախից հայտարարում են պաշտոնական մակարդակով՝ թող Հայաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը հայտարարեն, որ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Ժողովուրդ, բա էս բանակցությունները ինչի՞ մասին են։ Դուք էլ ինչի՞ եք սպասում։ Ելույթները լուծում չեն։ Արցախում ու Հայաստանում տարբեր ստորագրահավաքներ են․ չեմ ուզում վիրավորած լինել մարդկանց, ամեն դեպքում նախաձեռնություն են անում, փորձում են, բայց դրանով ինչի՞ եք հասնելու։ Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հանելու պահանջով․ լավ եք արել, բայց ասենք՝ հավաքեցիք 2 մլն ստորագրություն հետո՞։ Էսօր կառավարությն դիմաց ակցիա են անում, ասում են՝ այս իշխանությունը մեր անունից որևէ փատաթուղթ ստորագրելու իրավունք չունես։ Ճիշտ եք ասում, հետո՞․ էդ մարդը մեր անունից արդեն ինչքան ամոթալի բան ասես արել ա։ Հե՛տո։ Էդ հայտարարությունները, էս խոսքերը արդեն հեչ, գործողություններ են պետք՝ թույլ չտալու։
Անառողջ ու անիմաստ քննարկում է սկսել՝ Նիկոլին ինչի չեք ասում դավաճան, ինչի հարց չեք տալիս, հետո՝ ինչի՞եք հարց տալիսն։ Սա ասում ա՝ մեռան ինձ ասելով դավաճան, չեմ նեղվում, հիմա էդ ա։ Իմ համար մեկ ա՝ինձ կասեն հայ, թուրք, թե վրացի։ Պրիմիտիվ բանավեճի դաշտ ենք մտել, իսկ էս պահին մեկը Թուրքիա է գնացել, մի քանիսըտ ԱՄՆ, մեկը Եվրոպա, Մոսկվա։ Ժողովուրդ, խառըբանակցությունների մեջ են ու միայն մեկ՝ հանձնելու օրակարգով։ Այս ամենի դեմը պետք է առնեն բոլորը՝ Հայաստանի, Արցախի ժողովուրդը միասնաբար։
Վտանգը միայն Ադրբեջանից չէ, ավելի մեծ վտանգ Թուրքիայից է։ Սրանք իրենց կարճ խելքով մի հատ էլ նոր խաղ սկսեցին Թուրքիայի հետ։ Էլ ավելի գեղցիավարի, քան Ադրբեջանի հետ խաղն է։ Մենակ Նիկոլի մտքով կանցներ Ադրբեջանի հետ հարաբերությունները հօգուտ մեզ կարգավորելու համար դիմել Թուրքիայի օգնությանը։ Ասում ա՝Թուրքիան ուզում է հարաբերություն կարգավրոել, այց Ադրբեջանի պատճառով չի կարողանում։ Ադրբեջանը խոչընդոտ է։ Դրա համար եկեք հանձնենք պրծնենք, որ կարողանա։ Թուրքիայից օգնություն է խնդրում Ադրբեջանի հարցերը լուծելու համար։ Նիկոլից սպասելի է, հիշում ենք՝ Լուկաշենկոյի մոտ էլ բողոքում էր Պուտինից, ասում էր՝ արի իրար հետ պայքարենք։ Էս ա էդ մարդու տեսակը։
Թուրքիայի նման դիվանագիտություն ունեցող երկրի հետ Արարատ Միրզոյանով ես բանակցո՞ւմ, Ռուբինյանո՞վ։ Քեզ թվում էր՝ մի քանի ֆուռ օգնություն տարար Թուրքիա, արդեն Էրդողանի կրտսեր եղբայրն ե՞ս։ Երեկ միաժամանակ մենք տեսանք, թե ինչ սարսափելի հեռանկար է սպասվում հայ-թուրքական հարաբերություններին։ Թուրքիան իր օդային տարածքը փակեց Հայաստանից թռչող ինքնաթիռների համար մենակ էն պատճառով, որ մեր երկրում բացվել է հայ վրիժառուներին նվիրված հուշարձան։ «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը թուրքերը համարում են սադրանք։ Ասում են՝ ինչ անեք՝ պատասխան եք ստանալու։ Հայ-թուրքական հարաբերությունների գինը մենք ենք, մեր պատմությւոնը, հիշողությունը, անկախությունն ու ազատությունը։ Նիկոլը ուր է հասցրել բանակցությունները Թուրքիայի հետ, որ նրանք ասում են՝ դու, հայ ժողովուրդ, պտի հերոս չունենաս, պտի մտքիդ ծայրով չանցնի դաժե հիշողություն ունենաս հերոսներիդ մասին։ Հենց հիշեցիր՝ օդերդ փակելու եմ։ Վաղը պահանջելու են չհիշատակել ապրիլի 24-ը, ծիծեռնակաբերդ չբարձրանալ, գուցե՝ ապամոնտաժել հուշարձանը։ Չի բացառվում մի օր փակեն հուշարձանը՝ վերանորոգման պատրվակով, մեկ էլ տեսնես՝ էլ չկա։ Փրկարար էիք ուղարկում Թուրքիա, դե հիմա փրկարար գտեք, որ ձեզ փրկի։ Թուրքիայում մի քանի օրից ընտրություն է։ Երկու հիմանական թեկնածուները իրար մեղադրում եննախնիների հայ լինելու մեջ։ Էն մեկն ասում ա սրիկա, քո մայրը հայ է, նա էլ ասում՝ դու էլ պակաս սրիկան չես, քո տատն էլ է հայ։ Սրանց հետ հարաբերություն են դզում։ Հայաստանի համար օդային տարածքը փակում են, մեր ԱԺ նախագահն էլ փոխանակ բոյկոտի ու չգնաԹուրքիա, ասում է՝ լավ գոնե մենակ իմ համար բացեք, ես գամ։ Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ պետք է հարաբերությունների կարգավորում, բայց այս իշխանության պարագայում, էս բանակցողների պարագայում ինչ ունես՝ հանձնելու ես, քանդելու ես հերոսներիդ հուշարձանները, հիշողություններդ։ Ադրբեջանը վաղը Ղարաբաղում տղամարդկանց հավաքելու է ու տանի սահման՝ Հայաստանի հետ պատերազմելու։
Կարճ ասած․ քանի որ մենք՝ հայաստանցիներս, հայերս, բավարար չափով դուրս չեկանք փողոց, որ մերժենք Նիկոլին, Սփյուռքում բավարար չափով մարդիկ չգտնվեցին, որ մերժեն նրան, չարգելեցինք, որ Արցախը հանձնի, հիմա, արդեն, հասել է վերջին փուլին, ու արդեն չգիտեմ՝ ինչ ահռելի ջանքեր են պետք ու ինչ է հնարավոր փրկել։ Ձեռքները գցել են ամեն ինչի՝ պատմություն, եկեղեցի, լեզու, ինքնություն, ազգ, հայրենիք։ Հիմա, կարծես, էն խռխռալով մեռնելու պահն է։
Եթե դրսից իշխանությանը ստիպում են գնալ ստորացուցիչ բանակցությունների ու լուծումների, ուրեմն, կարծում եմ, պետք է ներսից օգնել իշխծանությանը հրաժարվել այդ ամենից՝ հանձնելով իշխանությունը։ Իշխանությանը ոչ թե պետք է պահանջել, այլ՝ հիմա արդեն օգնել, որ հեռանա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը