03 05 2023

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ են հանցագործությունները կտրուկ շատացել․ թվեր ու փաստեր



5 տարի է, ինչ մեր երկրում այսպես կոչված՝ նոր իշխանություն է, չնայած 5 տարվա իշխանության նորը որն է՝ չգիտեմ։ 5 տարին համարվում է մեկ իշխանության ամբողջական գործունեության շրջան, չէ՞ որ ընտրությունները տեղի են ունենում 5 տարով և այդքան ժամանակը բավարար է՝ հասկանալու՝ արդարացվա՞ծ է այդ թիմին իշխանություն վստահելը, թե ոչ։ Կարծում եմ՝ արժե ոլորտ առ ոլորտ թվարկել, թե ինչ են արել 5 տարում, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որ ոլորտ մտել է՝ քանդել է, թողել է արյունոտ հետք։ Դա, ի միջի այլոց, տեսնում են նաև քաղաքացիները և արձագանքում՝ տարբեր հարցումների միջոցով, որոնցից մեկը հրապարակվել է օրերս՝ ամերիկյան հեղինակավոր կազմակերպության կողմից ու փաստում է՝ բնակչության մեծ մասը չի վստահում ապագային և կարծում է՝ երկիրը գնում է սխալ ուղղությամբ։

2018 թվականի հեղափոխությունից հետո հանցագործությունների թիվը մի երկու ամիս նվազեց․ դա առիթ դարձավ, որ Նիկոլը հայտարարի, թե՝ տեսեք, ժողովուրդ, որ ասում էի սիրո ու հանդուրժողական հեղափոխություն, հենց սա էր։ Ու ոգևորված արեց մի քանի հայտարարություններ, որոնք ամենամսյա, ամենշաբաթյա, իսկ որոշմները՝ ամենօրյա կտրվածքով սուտ են դուրս գալիս։ Օրինակ՝ «այլևս երբեք որևէ մեկը զենքով հարց չի լուծելու» հայտարարությունը հերքվում է ամեն օր, հենց էսօր կրթահամալիրում կրակողներ են եղել, մեկի փոխարեն՝ 20 անգամ։ Այլևս երբեք կոռուպցիա չի լինելու հայտարարությունը մեռան հերքելով հա՛մ ինքը՝ իր ու կնոջ ազգուտակին զանազան բիզնես ու իշխանական հնարավորություն տալով, հա՛մ թիմակիցները, որոնց մի մասը բռնվում են կոռուպցիայի վրա ամեն օր։ Կրկնում եմ Նիկոլ Փաշինյանը հանցագործությունների մասին հայտարարություններն անձամբ է խախտել։ Բեմից գոռում էր՝ այլևս երբեք ՀՀ քաղաքացու վրայով ավտո չեն քշելու։ Դա 2018 թվականն էր։ 2022-ին հենց իր շարասյունը քաղաքացու սպանեց՝ չծնված երեխայի հետ միասին ու դեռ չի պատժվել։

Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում հաշվետվություն ներկայացրեց, որը այս իշխանության 5 տարվա գործունեության իսկական գնահատական էր։ Մի տարում 24 տոկոսով ավելի շատ հանձագործություն է արվել նախորդ տարվա համեմատ ու ամեն տարի՝ դրա նախորդի համեմատ։ 150 տոկոսով ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Պատկերացնում ե՞ք ինչ մեծ թիվ է։ 60 տոկոսով ինքնասպանության դեպքերն ավելացել են, ինքնասպանություն գործածների մեծագույն մասն էլ գործազուրկ են ու թոշակառու․ կարելի է հասկանալ պատճառը․ բա ո՞ւր ա պետությունը։ Կամուրջներից օրը մեկը իրեն գցում է․ առաջ գոնե ոստիկաններ էին հերթապահում կամրուրջների վրա, հիմա ոստիկաններին հանեցին տարան Նիկոլի անվտանգություն պահելու։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության թվերը սարսափելի են․ աճ՝ 76 տոկսով։ Սա ազգային անվտանգության լուրջ հարց է ու մանավանդ՝ որ դեռահասների շրջանում լուրջ տոկոս է կազմում։ Իսկ էդ ե՞րբ սկսեց։ Ըստ վիճակագրության՝ հեղափոխությունից հետո։ Էդ պատահականություն է՞։ Չասեք սաղ աշխարհում ա, ոչ։ Սաղ աշխարհում հա էլ եղել է, մեզ մոտ չնչին թիվ էր։ 2007 թվականին կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատմում, որ դրսից եկել էին իր կոլեգաները, ասում էին օգնենք պայքարեք դպրոցներում թմրանյութերի տարածման դեմ, ասացի մեզ մոտ չկա նման բան, զարմացել էին։ Ընդ որում, թմրամոլությունն աճում է այն դեպքում, երբ հռչակել են թմրամոլության դեմ պայքարի տարի։ Ստացվում է՝ ոչ թե պայքարում են, այլ՝ օժանդակում աճին։ Ընդհանրապես, սրանք ինչի դեմ պայքարում են, ավելի է աճում։ Փաշինյանը խոստանում էր խաղամոլության դեմ պայքարել, մի քանի հազար տոկոսով աճել է։

Կրկնում եմ՝ բոլոր ուղղություններով կա վատ ցուցանիշների աճ, խոշտանգումները բանտերում շատացել են, կալանավորներ են մահանում, բանակում սարսափելի վիճակագրություն է։ Նիկոլն ասում էր՝ պետք է զինվորի զոհվելու լուրը չդառնա միայն լրահոսի վերնագրի առիթ, պետք է լուրջ քննություն։ Դատախազին հարցնում ես, ասում է՝ դե թվերը չեմ հիշում։ Դա էլ իբր լուրջ քննությունն է։ Նախկինում՝ տարիներ առաջ, քա՞նի անգամ էինք լսում դավաճանության մասին․ օրերս թվեր էին հնչեցնում՝ հեղափոխությունից հետո՝ 60 դեպքից ավելի․ այսինքն՝ ՀՀ քաղաքացուն հավաքագրելը դարձել է խաղ ու պար։ Բա առաջ իչի՞ տենց բան չկար։

Էս ամենը կլառավարման բարդակի արդյունք է։ Էն որ ասում ենք կազմաքանդել են, ավերել են, մասնագիտական մակարդակը իջեցրել են, սա ապացույցն է։ Չես կարող Հայաստանում ունենալ Սասուն Խաչատրյանի պես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ու կոռուպցիայի դեմ վստահելի պայքար, չես կարող ունենալ Սուրեն Պապիկյան ՊՆ ու ունենաս բանակում հանցագործությունների, զոհերի պակաս։ Բոլոր ոլորտներով կարող ենք անցնել ու փաստերով գնահատել․ որովհետև ամենուր բացասականի աճ է։ Վահե Ղազարյանի պես Ներքին գործերի նախարար ու հանցագործության դեմ արդյունավետ պայքար՝ հակացուցված են։ Հաճախ ոստիկաններն իրենք են հանցագործության հերոս․ քա՞նի օրինակ բերենք, որ պարեկը թմրանյութ է վաճառել, գողություն է արել, ձեռք ու ոտք ջարդել։ Ոստիկանը գյուղացու ձեռքին կացին է տեսնում, կրակում-սպանում է, բայց նիկոլական օլիգարխի ախպերը կրակում-վիրավորում է մարդկանց, բաց են թողնում։ Ու սա տեսնում է քաղաքացին, տեսնում է, որ էն բիզնեսմեն դեպուտատի որդին հանցանք արեց, բաց թողեցին, էն մեկի ախպորը բաց թողեցին, վարչապետի մասով դավաճանության հայց ներկայացրեցին, չպատժվեց ու դա իր համար կանաչ լույս է դառնում։  Անպատժելիությունը ծնում է հանցագործություններ, իսկ մեզ մոտ անպատժելիության բարձր մակարդակ է։

Քանդել են լավից-վատից կառուցված համակարգերը ու հիմա դրա արդյունքն ենք տեսնում։ Մարուն մեդալ են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հետո բռնում են նույն թեմայով կոռուպցիայի համար, տալիս են գեներալի կոչում, ձերբակալում, ազգային հերոսի կոչում են տալիս ու ձերբակալում։ Կրկնում եմ՝ սա քանդելու, բարդակի արդյունք է։ Բա եթե ԱԱԾ-ն հանցագործներին թողած՝ սատանա է բռնում, է՛ս ա լինելու արդյունքը։

Կարճ ասած՝ ստացվում է՝ հեղափոխությունն իր հետ բերել է հանցագործությունների աճ, այսինքն՝ այս իշխանությունը ինքը հանցագործությունների մուսսա է։ Ուղիղ կապ կա Նիկոլի իշխանության ու հանցավորության աճի հետ։ Ոչ միայն պայքարով, այլև իր օրինակով պետք է իշխանությունը ցույց տա, ապացուցի, որ անհանդուրժող է հանցավորության նկատմամբ։ Բայց իրենք ասում են՝ ժողովուրդը մեզ ձեն է տվել, ինչ անում ենք լավ ենք անում։ Էդ «լավ անելու» արդյունքում մեր երկրում լինում էաղքատության աճ, ատելության աճ, ապագայի հավատի կորուստ ու նման բացասական ազդակներից բխող հանցագործություններ։ Ու բնավ զարմանալի, որովհետև սրանցից այլ բան սպասել հնարավոր չէր։ Իսկ արդյո՞ք իշխանությունը հանցավոր ճանապարհով չեն պահում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ