Ամեն օր երեք և ավելի հաղորդագրություն է տարածում ՊՆ-ն․ երկուսն այն մասին է, որ Ադրբեջանը կրակում է, մեկն այն մասին է, որ Ադրբեջանը ստում է, հայկական կողմը չի կրակել։ Այս վերջին շրջանում անընդհատ մի հաղորդագրություն էլ են տարածում՝ ունենք վիրավոր։ Այսօրվա լրահոսն եմ կարդում՝ Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կիրառվել է նաև ականանետ։ Ադրբեջանը շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը։ Երեկվա լրահոսը՝ Շուշիի շրջանում Ադրբեջանի կրակոցների հետևանքով ունենք 1 վիրավոր․ երեկ նաև վիրավոր ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածի մարտական դիրքերում: Սարսափելի լարված իրավիճակ է։ Դիրքերից իջած սպա ընկերս զանգել հարց էր տալիս, ասում է՝ էդտեղ ի՞նչ են անում, ի՞նչ են մտածում, ի՞նչ տրամադրութուններ են։ Անակնկալի եկա, ի՞նչ պատասխանեմ։ Օրինակ, որ ձեզ էս օրերին էդպիսի հարց են տալիս, ի՞նչ եք պատասխանում։ Ըկերոջս խնայելով չեմ ասել, որ Երևանի Կիևյան կամուրջը 10 ժամով փակել են տոնական լուսավորում անելու համար։ Բայց մեկ է՝ իմանալու է, իրենք էլ են լուրեր կարդում, իսկ հիմա լրահոսում ամեն օր նման բաներ են․ դուք սահմանին վիրավորվում եք, որ Ավինյան Տիգրանը հրապարակում շքեղ տոնածառի տակ երգի՝ պատրաստել ենք մենք տոնական հանդես։
Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ՝ Երևանում, լավ հարց է։ Կառավարության շենքը շատ սիրուն զարդարել են, էս արդեն մի ամիս ա, դիմացի բավականին նորմալ սալահատակն են մի թափ էլ նորոգում, լույսեր կախում որտեղից հնարավոր է, արտգործնախարարության շենքը ևս սիրուն երևում է այդ տոնական զարդարանքների հարևանությամբ։ Տենց հատուկ բան չկա՝ պաշտպանության նախարարը ՔՊ վարչության գեղեցիկ նիստի է մասնակցել, որոշվել է, որ կուսակցության ներսում պետք է փոխնախագահներ լինեն։ Ասում են, այս անգամ ընտրակեղծիքների թեմա չեղավ, Նիկոլն է նշանակել, պրծել են։ Ալենը գնում է Քաթար ֆուտբոլի առաջնությանը դաշտի տրիբունայից հետևելու, մնացած սովորական հպարտները, կաֆեներից են նայում, տներից, մարդիկ պատրաստվում են Ամանորի։ Մե հրաշք երկրում ենք, պարզվում է։
Էս ամենից տեսնես որքա՞ն է փառավորվում թուրքական Բայրաքթարի դեմ АК74-ով զինված հպարտ հայ զինվորի ոգին, որի գլխավերևում օդը անպաշտպան է, քանի որ Հրապարակում 650 հազար դոլարով տոնածառի լույսեր են կախում։
Կարծում եմ՝ եթե այս ամենը աներ նախկին որևէ վարչապետ կամ քաղաքապետ, հիմա էս մեր պսևդոլիբերալ քաղաքացիաակտիվիստները ողջ Երևանում, համացանցում էլ ինչն ասես չէին պատռի, Նիկոլը կինքնահրկիզվեր Ազգային ժողովում՝ պահանջելով էդ զարդարանքը թողնել, որովհետև, սատկեք դուք, էս անհետ կորածների, զոհեր ունենալու ֆոնին էդ ամանորյա հրավառությունը ստոր սրիկայություն է, դուք մարդ չե՛ք։ Էլ չեմ ասում՝ գումարներն էլ կասեր ուղարկեք զինվորին համազգեստ առնելու, որ ծնողները հերթի տակ զինվորական խանութները չդատարկեն, այ թալանչիներ։
Նախկինում, երբ սահմանին մեկ զինվոր էին վիրավորում, առավել ևս սպանում, մեր կողմից պատասխանը լինում էր կրկնակի, եռակի, նենց էին լռեցնում, որ ծպտունները դուրս չգար։ Հայաստանի սահմանին ամեն օր ունենում ենք կրակոցներ, վիրավորներ, իշխանությունը թքած ունի․ հա ի՞նչ, 1000 դրամների հիմնադրամից 10 մլն կտան, զոհվեց՝ 20 մլն կտան։ Սա պետության վերաբերմունք է՞։ Ջերմուկում ապաստարաններն են կարգի բերում, որ տոնական լույսերի ներքո բնակիչներին իջեցնեն էնտեղ, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով Ջերմուկն ամբողջությամբ Ադրբեջանի ափի մեջ է։ Ադրբեջան ու Ջերմուկ․ 10, 15 տարիառաջխնդալուկլիներէսհամեմատությունը։
Ու իշխանությանը հավասար թքած ունի հանրությունը։ Սաղ օր թողնես, սրան նրան անուն կկպցնի մեր հանրությունը, ընկած են պատգամավորի մանդատ, դրեք, վերցրեք, խնդում են, քննադատում, ուրախանում, բայց մի հատ իրական, իրականության հետ կապ ունեցող հանրային դժգոհություն չի բարձրանում այս առիթով, նայում զարմանում ես։ Էն քաղտեխնոլոգիայի նոր ռահվիրաներ են ի հայտ եկել, բոլորը բոլորին դաս են տալիս, ՀԱՊԿ-ից հելեք, մանդատները դրեք, բա որ ասում էի՝ չէիք լսում, դե ձեզ տեղն ա։ Ո՞ւմն ա տեղը, էդ ու՞մ եք ինադ անում, ոնցոր էս երկիրը իրար վրա ինքնահաստատվելու հարթակ լինի։ Զինվորը սահմանին է, նրան թիկուն է պետք, կա՞ էդ թիկունքը։
Այս ամենի մեջ, էս իշխանությունը մեծ մեղք ունի, նոր բան չեմ ասի, մեզ գցել է բարոյական անկման մեջ․ Էն որ մարդկանց սև ու սպիտակի էին բաժանում, իմ կարծիքով, սրա համար էր, որովհետև գիտեին պատերազմ են բերելու, որ սևերը սպիտակների զավակների համար չողբան, սպիտակները՝ սևերի ու ոչ մեկը՝ ոչ մյուսի։ Արժեքների բարոյական անկում է ժողովրդի մոտ ու դա սերմանվել է էն գլխից։ Գյումրիում ռուս զինծառյողը սպանեց ընտանիքի անդամների, բողոքի ցույցեր էին, օրերս հայ մարդը սպանեց ընտանիքի անդամների, ասեցին հոգեկան ա ու վերջ։ Ո՞ւր են ցույց, նստացույց, պառկացույց անողները։ Դուք լրահոսը կարդացել ե՞ք։ Վերջին մեկ ամսում առնվազն 6-7 դեպք կա, որ՝ հայտնաբերվել է 70-մյա մոր դին, կասկածվում է դուստրը, որդին դաժանաբաար ծեծել-սպանել է հորը, եղբայրների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Սրանք առաջ սենսացիա էին, հիմա մշտական բաներ են սրանք։ 5 ոստիկան եթե 5 տարի առաջ մի քաղաքացու ծեծեին, ի՞նչ սենսացիա էր լինելու մեր երկրում։ Հիմա 30 պարեկ ծեծում է երկու եղբոր, 17 տարեկանհիվանդերեխայինհասցնումէկոմայիունորմալա։
Մեր սահմանի ներսում 2,5 ամիս առաջ եղել է հարձակում, ունեցել ենք 200-ից ավելի զոհ, 13 դի ընդամենը երեկ են տվել, էնքան են սպասել, մինչև անճանաչելի դառնան, նոր տվել են, ու այդ պահին Երևանի Մաշտոցի պողոտան փակ էր տոնական զարդարանքի համար։ Էդ 13 տղեն զոհվել են հանուն ինչի՞, որ հրապարակում տոնածառ վառե՞ք։ Ո՞ւմ ա պետք ձեր Եռաբլուր գնալը, ո՞ւմ ա պետք ձեր սգալը, գնալ-խոնարհվելը։ Ամեն արարողության ժամանակ բոլորը ասում են՝ եկեք հոտնկայս խմենք սահմանին կանգնած մեր տղերքի կենացը․ ո՞ւմ ա պետք ձեր խմելը, եթե դու որպես քաղաքացի անտարբեր ես, որ սահմանին զոհվում, վիրավորվում են, հանձնում են, իսկ էստեղ խրախճանք է։ Ո՞ւմ է պետք զոհերի հարազատներին այցելելը, երբ իրենց զավակների դիքերի վրա խրախճանք եք անում։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ անելու համար Սարի թաղում այցելել է անհետ կորած զինծառայողի ընտանիքի․ մի հատ էլ գրում է՝ «Առանձնահատուկ պարտքի զգացումով հյուրընկալվեցի 44-օրյա պատերազմում անհետ կորած հերոսի տանը, ում հարազատների կողքին մշտապես լինելը նվազագույնն է, ինչ պետք է անենք որպես համայնք և պետություն»։ Բա որպես համայնք ու պետություն գնացիր, դրանից հետո դուրս եկար, դեմքիդ արտահայտությունը փոխեցիր, դարձրիր տոնական ու գնացիր տոնածառ զարդարելո՞ւ, ի՞նչ է, այդպես չէ՞։ Նույնն էլ Նիկոլը, Աննան՝ իր կինը, միքանի օր առաջ գնացել Թունիս լավ զագար էր արել, էն օրը էլի դասեր է տալիս, թե ինչպես կարելի է, միջոցառում է, զոհվածներին չհիշատակեցին։ Մշտապես զարմանում եմ, թե ինչպես են այդ զոհված երեխեքի հարազատները, ընդունում իրենց, գրկախառնվում, նկարվում, միմիայն մի բանի համար, որ Աննան, Տիգրանը, կամ Նիկոլը, մի քանի նկար գցեն համացանց, ցույց տան թե մենք ել ենք մարդ։ Ոչ, դա մարդուկություն չէ, Թունիսի շրջագայությունից վերադառնալուց հետո զոհվածի տուն գնալը երեսպաշտություն է, Երևանի ամեն ստոլբից լույս կախելուց հետո, զոհվածի տուն գնալը երեսպաշտություն է, անթույլատրելի է։ Շատ ավելի ազնիվ կլիներ, ոչ էլ հիշեիք, ոչ էլ գնայիք, այ այսպես ցույց տաք որ թքած ունեք։ Հասարակությունն էլ նայում է, ասում է դե եթե իրենք են էսքանից հետո կարողանում իրենց այսպես պահել, էլ մեր մեղքն ինչ է, որ չզվարճանանք, հենա զոհվածների հարազատները, տուն կորցրածները ոնցոր թե հաշտվել են։ Ոչ, հարգելիներս, ոչ մեկն էլ չի հաշտվել, պետք չի իրենց դիտարկել որպես օրինակ, իրենք այդ ամենը անում են, որովհետևբոլորիցսլավենհասկանումբերածաղետիծավալները։
Գիտե՞ք եթե պատերազմում հաղթած լինեինք, անգամ էդ ժամանակ էդ տոնական լուսավորությունն դժվար ընկալելի կլիներ, բայց կհասկանայինք՝ հաղթել ենք, սալյուտ ենք խփում, որ մեր տղերքը երկնքում նայեն փառավորվեն։ Արդարանալու համար, մարդն ասում է՝ դե սահմանին հա էլ կրակել են, ոչինչ, նոր տարի անենք, մի քիչ դնջանանք, ուրախանանք։ Ոչ, սիրելիս, ոչ կուրախանաք, ոչ էլ կդնջանաք, որովհետև եթե նախկինում սահմանին կրակոց էր, հիմա սահմանին կրակոցը պատերազմի նախերգանքն է։ Սրանք շոուներով քողարկում են վտանգները, որ նոր տարում լավ խմեք ու․․․ Այո՛, դնջանաք։ Իսկ մինչ դուք կդնջանաք, իշխանությունը գնում է Միկոնոս, Դոհա, Շարմ էլ Շեյխ, զվարճանքների, ձեզ համար փողոց ու կամուրջ են զարդարում, հեսա երաժշտությունն էլ կզլեն․ պատերա՞զմ, էդ հեչ, ձեզչասի՞նք՝նախկիններնենմեղավոր։
Ու հատկապես էս ֆոնին գժվում եմ, երբ ասում են՝ ուր ա ընդդիմությունը, ինչի՞ մի բան չի անում։ Հիմա եթե ընդդիմությունը ելնի ասի եկեք, վախտն ա, էս ֆոնին, տոնածառի վրա ուրախացող ժողովուրդը բողոքելու է, որ առանց էն էլ խցանումներ են, դուք ինչ եք անում, ինչի եք փչացնում մեր տոնական տրամադրությունը, թողեք չրերը առնենք։
Կարճ ասած՝ ամենավատ բաներից մեկը, որ ընդհանրապես կարող է տեղի ունենալ որևէ երկրում, որևէ ժողովրդի ետ, տեղի է ունենում այսօր Հայաստանում․ մարդ կմեռնի, կզոհվի, հող կգրավեն, սահման կվերցնեն, ոչ մեկի վեճը չէ, բոլորը հոգնել են։ Սա կործանող ապատիա է, ահավոր վտանգավոր։ Ինչպես որ իշխանությունն է հատել բազմաթիվ կարմիր գծեր, այնպես էլ արդեն ժողովուրդն է հատում այդ կարմիր գծերը։ Սա վերջն է։ Մենք կարիք ունենք ինքներս մեզ թափ տալու, թե չէ՝ գառների պես գնում ենք կործանման, խոնարհ ու հեզ, բայց՝ ուրախ ու տոնական տրամադրությամբ․․․
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը