20 08 2023

Մեզ սնում են ատելությամբ, որ երբեք չունենանք սխրանքներ, հերոսական դրվագներ․ սրբազան



 

«Մեզ սնում են թշնամությամբ ու ատելությամբ, որպեսզի մենք երբեք չունենանք տեսիլքներ, երազներ, ձգտումներ, սխրանքներ, հերոսական դրվագներ, երբեք ու երբեք կոչված չլինենք քաջամարտիկ լինելու, այլ մեր կայնքը լինի փախստականներով, վախկոտներով, դասալիքներով, դավաճաններով, խաբեբություններով, խարդախներով։

Ատելությամբ, թշնամությամբ ապրող ժողովուրդը ուրիշ բան չի կարող անել, քան հանձնվել։ Ինչի՞ն հանձնվել։

Արդյո՞ք միայն արտաքին թշնամու մասին է խոսքը։ Ոչ։ Ինչպես աղոթքն է ասում՝ չերևացող թշնամու։ Ո՞րն է դա։

Այն գաղափարաբանությունը կամ չգաղափարաբանությունը, որ մեր կյանքում կա։ Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունն է»,- քարոզի ժամանակ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ