Էսօր խայտառակ օր էր։ Էսօր երևաց, թե որքան է իշխանությունը վախենում ժողովրդից։ Այսօրվա խայտառակության միակ մեղավորը իշխանությունն է։ Քաղաքացիները, պատգամավորները առավոտյան դուրս էին եկել երթի, գնացել էին նախարարությունների շենք՝ պահանջելու նախարարներ հետ հանդիպում։ Նախարարները, փոխարենը իջնեին հանդիպեին, լսեին ինչ են իրենց ուզում ասել քաղաքացիները, պատգամավորները, դրա փոխարեն փախան, ուղղակի ետնամուտքով փախան։ Իսկ հանուն նրա, որ 4 ՔՊ-ական նախարար ներքև չիջնի, ոստիկաններին հրահանգ տվեցին գնալ արյան ճանապարհով։ Ոստիկաններն այսօր առանձնահատուկ բիրտ էին, ակնհայտ է՝ հրաման էին ստացել հենց արյուն թափելու։ Ու թափեիցն, մենք տեսանք արյունոտված երեխա, գլխից արյուն հոսող տղամարդ, տատիկ, բազմաթիվ քաղաքացիներ։ Պատգամավորներին առանձնահատուկ դաժանությամբ էին ծեծում։ Ոստիկանին ժողովուրդը չի ընտրել, պատգամավորին ժողովուրդն է ընտրել, բայց ոչ մեկի կողմից չընտրված ոստիկանը ծեծում էր ժողովրդի կողմից ընտրվածներին։ Ոստիկանները քաղաքացուն սադրում էին, գլուխը ջարդում, որ պատասխան ստանան ու բերման ենթարկեն, բիրտ ուժով։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղադրել էր ոստիկաններից մեկի՝ արնանման ձեռքերով այսպիսի մի լուսանկար ու գրել էր․ «Շեֆ ջան, էն մի ցուցարարին կերա, հմի՞ ում ուտեմ»։ Հումոր էր, իհարկե, բայց՝ այդ ժամանակ, հիմա դա իրականություն է։ Ոստիկանը բռնում է ցուցարարին, բարձրացնում է վերև ու գլխիվայր խփում բետոնին։ Չգիտեմ՝ էդ ցուցարարը հիմա ինչ վիճակում է, բայց հաստատ հենց էդ ոստիկանը պարգևավճար կստանա։ Նրանք էսօր ուտում էին ժողովրդին։ Մի քանի օր առաջ ոստիկանապետը խոստացել էր պատժել բիրտ ոստիկաններին, խաբեց, որովհետև նույն վատ ոստիկանները էսօր էլ էին ցույցերը ցրողների մեջ։
Էնքան դժվար է հավատալը, որ մեզ հետ կողք-կողքի ապրում են էդ կարգի մարդիկ, հաց են ուտում, ուրախանում են, տխրում են, երեխաներ են դաստիարակում։ Կուզենամ էս ոստիկանի երեխան ասի, թե իրեն ոնց է զգում, երբ տեսնում է իր հերը շիշ է շպրտում ցուցարարի վրա, էն մեկը թքում է, մարդու գլուխ են կոտրում, կնոջ ու երեխայի են քաշքշում։ Ուզում եմ ասի՝ իր հոր պահվածքի համար երջանի՞կ է։ Ու էս այլանդակության համար նրանք պարգևավճար են ստանում՝ որպես կաշառք իշխանության կողմից, բայց մեր վճարած հարկերից։ Իշխանությունը եթե կարողանում է փողով կամ այլ միջոցներով մարդկանց բերի-ներկայացնի գերու ծնող, կարողանում է իր պատգամավորներին, նախարարներին կպած պահել աթոռից, կարող է և կաշառել նաև ոստիկաններին՝ կրկնակի աշխատավարձով, պարգևատրումներով։
3 ոստիկան նստել են մի քաղաքացու վրա ու գլուխը խփում են գետնին։ Ասում են՝ թուրքերը 1915 թվականին Գրիգոր Զոհրապի գլուխը դրել են գետնին ու քարերով սխկել․ էսօր հայ ոստիկանները նույն բանն էին անում, բայց բռունցքով։ Ոստիկանություն բերման ենթարկվածների մեծ մասը մարմնական վնասվածքներ են ունեցել։ Այսպիսի դաժանություն ՀՀ պատմության մեջ չի եղել։
Ոստիկանախպետի տեղակալ ֆիդանյանը, ԱԺ մականունավոր պատգամավորները, ՊԵԿ նախագահը փառավորվում են ոստիկանության պահվածքից ու ասում են, որ ցուցարարի թևը կոտրելը, սադրելը, վիրավորելը, անհարկի քաշքշելը, պատգամավորներին 10-20 հոգով խփելը համաչափ է, այսինքն՝ ցուցարարներն էլ ոստիկանների թևն են կոտրել, ծեծել են, անկապ տեղը քաշքշել են և այլն, ցնդաբանություն է ուղղակի։ Ամենամեծ անկեղծությամբ մաղթում եմ, որ նույն մարդիկ իրենց մաշկի վրա շուտով ամենացավոտ կերպով զգան ոստիկանության մահակի ուժը։ Եթե սա նորմալ է, ուրեմն նույնը մաղթում եմ ձեզ, տեսնեմ Ռուստամ Բադասյանի թևը կոտրելը համաչափ ո՞ւժ կհամարեն։ Իրենց կանանց, երեխեքին էդ օրը գցելը, կհամարե՞ն նորմալ, համաչափ գործողություն։ Բոլոր նրանք, ովքեր համարում են ոստիկանության երեկվա, էսօրվա գործողություններն օրինական ու համաչափ, պետք է ենթարկվեն 10 անգամ ավելի «համաչափ» գործընթացների, զգան մարդկային լեզուն չհասկացող բերետների ողջ բիլակի ուժը։ Եվ բոլոր էն ոստիկանները, որոնք դիմել են անհարկի բռնությունների, հույս ունեմ վաղը բերդերում են հայտնվելու։ Իրենք չունեն իրավունքը ոչ միայն կոչվելու ոստիկան, այլ նաև հայ։ Իրենք, այսօր, այ հենց էտ կոնկրետ բերետավորներախառը վայրենիները, գործում էին, որ Հայաստանում ու Արցախում անխափան աշխատի Ալիևի գծած պլանը, ոչ մի դիմադրող չլինի։
Էտ ոստիկան կոչվածներն ասում են՝ քաղաքացիները մեր հանդեպ անհարգալից են տրամադրված․ իրենք սադրում են, հայհոյում են, բերման են ենթարկում ու ասում են՝ քաղաքացիները ոստիկաններին անհարգալից են վերաբերվում։ Էսքանից հետո ի՞նչ եք ուզում անեն։ Հանրահավաքներին ու զանազան ակցիաներին մասնակցող ժողովուրդը, կարծում եմ, մեծ սխալ են անում, երբ հայտարարում են՝ ոստիկանը Նիկոլ չէ։ Չէ, ժողովուրդ ջան, մի ընթանրացրեք, էսօրվա էդ վարենիները՝ Նիկոլ են, Անդրանիկ Քոչարյան են, Վահագն Հովակիմյան են , Ալեքսանյան են․․․ Այ արդեն էդ աստիճանի է։ Էդ ոստիկանը Խաչատուր Սուքիասյան է, Գուրգեն Արսենյան է, էն թազա թրքասեր առանց կրթության դեպուտատ է․ գուցե այդքան թրքասեր չէ իրենց պես, բայց ամեն դեպքում՝ հայասեր էլ չէ։ Վատ եք զգում, չէ՞, ոստիկաններ, որ ձեզ համեմատում ենք էդ մարդկանց հետ։
Հաշվի առնելով որոշ ոստիկաների վայրենություները, կարծում եմ՝ լրջորեն պետք է ուսումնասիրվեն օդում կախված տեղեկություններն այն մասին, որ օլիգարխների թիկնազորին են ոստիկանական բերետների հագուստ են բաժանում և ուղարկում ցույց ցրելու, առանձնակի դաժանությամբ։ Դե որ սադրիչի ձեռքը բեյջ են տալիս, ասում են դու իշխանական լրագրող ես, ուրեմն օլիգարխի թիկնապահին էլ կտան զենք ու միլիցու շոր, կասեն՝ պետք եկած տեղը գյուլի մարդկանց, մեկ ա՝ անունդ ոչ մի տեղ չկա։ Պետք է պարզել, թե, օրինակ, միտինգի գալուց առաջ ինչ հաբեր են ընդունում ոստիկանները։ Ընդ որում, պետբյուջեն այս օրերին մսխվում է․ բանակը զինելու փող չունեն, բայց ոստիկանների տեղաշարժի, հանգստի, պարգևատրման, սնունդի համար ռեսուրս չեն խնայում։ Ու այս ամենը մի բանի համար, որ նիկոլները դեռ մի քիչ էլ մնան իրենց բազկաթոռների մեջ․ վե՛րջ, ուրիշ նպատակ ու պատճառ չկա այս խայտառակությանը։
Ոստիկանության գործողություններն ապօրինի էին, բայց քաղաքացիների պահանջը օրինական է։ Քաղաքացուն ծեծելը չի կարող օրինական լինել, բայց քաղաքացու պահանջը՝ ոչ լեգիտիմ իշխանութանը վռնդելը, օրինական է։ Առանց թուրքի Հայաստանը օրինական պահանջ է։ ԱԱԾ նախկին ղեկավարն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ապօրինի հրամաններ է տվել։ Նախկին ոստիկանապետն ասում է, որ իրեն ապօրինի հանձնարարականներ է տվել։ Վստահ եմ՝ այսօր էլ ավելի շատ են այդ ապօրինի հանձնարարականները։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ու թիմը վախկոտ են․ տեղավորվել են ոստիկանության թիկունքում ու սրտի դողով օրերն են մաշեցնում, սպասելով հրաշքի։ Պետք է, այ հենց էդ ոստիկանները հասկանան, որ իրենք հիմա կատարում են հանցագործություն, որի նպատակը օրինականության վերականգնումը չէ, Ալիևի օրակարգի սպասարկում է, իսկ այդ գործողությունները անպատիժ չեն մնալու։ Այս վիճակը երկար չի կարող տևել։ Մարդիկ չեն ելել, մեկին հանելու, իրենց սրտի ուզածին նստացնելու, մարդիկ ելել են ազատագրական պայքարի, դրա դեմ բռնի ուժը զորություն չի ունենալու։ Ոստիկաններն այս պահին վահան են այն մարդկանց, այն խմբակի համար, որը թաքնված է իրենց թիկունքում և շիրա է տալիս։ Բոլորս վստահ ենք, չէ՞, վաղն էլ իրենց են զոհ տալու, ասելու են՝ թող չկոտորեին ժողովրդին։ Բառացի ասելու է․ Ես հրաման եմ տվել, հո չե՞մ ասել հրամանը կատարեք։ Այ էդպես, ինչպես միշտ, շիրա է տալու, հրաման է տալու, վերջում թռնելու է, ինչպես 2008-ի մարտի մեկին էր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը