Մենք գիտենք, որ Ադրբեջանը 5 կետանոց պահանջներ է ներկայացրել Հայաստանին, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի համար։ Հայաստանը ոչ միայն ընդունել է, այլև այս պահին դա է քննարկում․ Փաշինյանը հայտնել է, որ բանակցությունների հիմքը հիմա դրանք են։ Ադրբեջանի կետերը հայտնի են։ Հայաստանն էլ, պարզվում է, 6 կետ է ուղարկել Ադրբեջանին։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե դա փաստաթուղթ չի համարում։ Փաստացի՝ նիկոլենք ընդունել են Ադրբեջանի բոլոր կետերը, մեր կետերից գոնե մեկը Ադրբեջանը գոնե ձևի համար չի ընդունել։ Ընդ որում, նախապայման էլ չենք դնում, որ պետք է ընդունեք կետերը։ Ավելին ասեմ, մենք Ադրբեջանից ենք իմանում, որ Հայաստանը փաստաթուղթ է փոխանցել, այդ մասին գաղտնի է պահվել, թաքուն է պահվել։ Ադրբեջանի 5 կետերի մասին էլ էին թաքուն պահում, մինչև Ադրբեջանը հայտարարեց գաղտնազերծեց։
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը հայտարարել է, որ Բրյուսելում Նիկոլը համաձայնել է Ադրբեջանի 5 կետերով իրականացնել սահմանագծում-սահմանազատումը, դա էլ, ըստ իրենց, նշանակում է, որ պետք է տանք ևս 7 գյուղ Տավուշից և Տիգրանաշենը՝ Քյարքին։ Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհը արդեն հանձնել է Ադրբեջաին, նրանք մաքսակետ են դրել, հիմա էլ, ըստ տարբեր լուրերի, հանձնում է Նոյեմբերյանի շրջանից Վրաստան տանող ճանապարհը։ Այ բլոկադան սա է։ Նիկոլի քավորի եղբայրը, որ ասում էր՝ անկլավներ ունենք, պետք է հանձնենք․ սա էր, այս ծրագիրը վաղուց է քննարկվում։ Հայաստանի սուվերեն տարածքից արդեն 3000 հեկտարից ավելի վերցրել են էս պահին ու էլի են ուզում վերցնել։ Նրանք հա էլ կուզեն, բայց ախր սրանք էլ տալիս են։
Հլը դա Ադրբեջանը։ Իսկ դուք գիտե՞ք Թուրքիայի հետ ինչ է քննարկում մեր բանագնացը։ Գնում են, հանդիպում են, ասում են սաղ նորմալ ա, ու հանկարծ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, թե Հայաստանի հետ սահմանները պետք է ճշգրտվեն։ Այսինքն՝ մեզանից հող են ուզում։ Հայաստանի Աժ արտաքին հարաբերություների հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն էլ ասում է՝ այո, ակնարկ եղել է սահմանները վերագծելու մասին։ Հասկանում ե՞ք, ընդամենը երեկ քաղաքականության մեջ մտած Ռուբեն Ռուբինյանը 100 տարվա գելերի հետ բանակցում է, ու երևում է քննարկման թեմա է եղել մեզանից հողերի հանձնումը։ Ասում են՝ մերժել ենք, բայց քննարկել եք, չէ՞։ Ու եթե քո բանագնացը Ռուբինյան Ռուբենն է, պուլտն էլ Նիկոլի ձեռքն է, ուրեմն պատրաստ եղեք տալուն։ Տղերքը Կարսի պայմանագիրն են ճանաչում արդեն։ Սա խայտառակություն է։
Տեսեք ինչ է ստացվում․ Հայաստանը կազմված է 10 մարզից ու Երևանից․ փաստացի՝ սահմանները նեղացվում է Գեղարքունիքից, Սյունիքից, Վայոց ձորից, Տավուշից, Արարատից՝ 5 մարզ, Շիրակից ու Արմավիրից վտանգ ունենք արդեն Թուրքիայից։ 10 մարզից 7-ում ունես սահմանի խնդիր արդեն։ Ժողովուրդ սա նորմալ ե՞ք համարում։ Մենք ասում ենք Թուրքերի հետ բանակցելով՝ Ցեղասպանության հարցն են ուրանում, մեր հողային պահանջներն են ուրանում, բանից պարզվում է՝ դեռ մի բան էլ՝ կարող է մենք հողեր տանք։ Դուք հասկանում ե՞ք, որ Հայաստանի շահը ոչ մի բանակցություններում ներկայացնող չկա։ Սրանք հանձնվել են թշնամուն, մեր փոխարեն ուրիշներն են մեր թասիբին կանգնում։ Հայաստանը մատը մատին չի խփում, Իրանն է հայտարարում, թե՝ համաձայն չէ, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի։ Չաուշօղլին գորշ գայլերի նշանն է ցույց տալիս հայերին, Հայաստանի իշխանությունը բան չի անում, Ուրուգվայն է սառեցնում Անկարայում դեսպանի նշանակումը։ Նիկոլն ասում էր՝ թշնամուն կանտրոլ ենք անելու․ ո՞նց ես անում։ Դուք գիտե՞ք, որ թուրքերն ու ադրբեջանցիները վխտում են Հայաստանում։
Մեր երկրում արդեն բնակարան են գնել Թուրքիայի 72, Ադրբեջանի 5 քաղաքացի, օդում կախված լիքը խոսակցություններ կան, որ արաբների անվան տակ թուրքերը հողեր ու տներ են առնում, ազգությամբ ադրբեջանցին գործարան բացել արդեն Արմավիրի մարզում։ Մենակ այս տրվա առաջին եռամսյակում 1250 հոգի թուրք ու ադրբեջանցի է եկել Հայաստան՝ զբոսաշրջության։ Որ հայկական ծագումով մեկը Ադրբեջան է մտնում, թեկուզ՝ ՌԴ քաղաքացի, կալանավորում են, հետ են ուղարկում, բայց ադրբեջանցիները վխտում են Հայաստանում։ Գալիս են, նկարներ են անում հրապարակից, ամեն տեղից, նկարում են, ասում են տեսեք՝ սա մերն էր, մերն է լինելու։ ԱԱԾ-ն ընկել է ընդդիմությանն է կալանավորում, էնքան գրավ է սահմանում, որ ընդդիմադիրը վճարելու հնարավորություն չունենա, գնա բանտ ստիպված, ու նույն պահին մեր երկրում վխտում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Հանրապետության հրապարակից վիդեո են անում, ասում են՝ տեսեք, թե էս մեր գյոզալական քաղաքը ոնց են այլանդակել։
Էդ ադրբեջանցիներն ու թուրքերը, վստահ եմ, վաղը մեր երկրում մասնակցելու են ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ցույցերի։ Դուք տեսել ե՞ք, թե որքան մեծ քաղաքական աջակցություն ունի Նիկոլը Ադրբեջանից։ Հենց ընդդիմությունը ոտքի է կանգնում, Ադրբեջանը սարսափում է ու սկսում Նիկոլ սատարել։ Ֆրանսիայի հրապարակում կատարվողն են քննադատում Ադրբեջանում՝ արտգործնախարարի մակարդակով ու խոսում են նույն նիկոլենց լեզվով, բառապաշարով, նախկինները, ընդամենը 5-6 հազար հոգի են և այլն։ Մեկ Անդրանիկ Քոչարյաններն են Հայաստանի ընդդիմությանը անվանում ռևանշիստ, մեկ Ալիևը։ Միայն այն, որ քո թշնամին քո երկրի ղեկավարությանը աջակցում է, ողջունում է, ուրեմն քո իշխանությունը իրենց սրտեվ է աշխատում։ Վախենում են, որ իշխանության ձեռքից աթոռը կգնա, ու Ադրբեջանին տարածքներ հանձնելը չի ստացվի։ Երեկ ու այսօր տեսնում ենք, թե ինչպիսի հայհոյախառն ընդունելության է հայ համայնքի կողմից արժանանում Փաշինյանը Նիդերլանդներում։ Ու գիտե՞ք հայերին ով է քննադատում այդպիսի ընդունելության համար․ Ադրբեջանը։ Մի հատ կայքերը մտեք։
Բա էսպիսի իշխանությանը ո՞ր մի թշնամին չի աջակցի, ում ինչ պետք է՝ տալիս է էս մարդը։
Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը մեր պետությունը կիսելու է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, եթե իրեն մնա։ Հայաստանի իշխանությունը ուզում է աթոռը պահել՝ մեր սուվերեն տարածքների հաշվին։ Սա թույլ տալ անհնար է։ Ժողովուրդ, պետք է հենց հիմա դուրս գալ փողոց, վաղը ուշ է լինելու։ Ավելի հեշտ է ինչ-որ բան կանխելը, քան հետևանքները վերացնելը։ Դուրս արի, որ կանխես նոր կապիտուլյացիան, նոր դավաճանությունը։ Հիմա Հայաստանի սահմանների ու Արցախից մնացած հատվածի համար ես պայքարում, վաղը պայքարելու ես Երևանի համար։
Դուրս արի, որ կանխես Նիկոլի հետագա ազգակործան քայլերը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը