Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական դադարից հետո վերսկսկել է մարզային այցելությունները: Օրեր առաջ նա Տավուշի մարզում էր: Այս անգամ ևս նրա այցելությունն աչքի ընկավ մի քանի ուշագրավ դրվագներով:
Այս անգամ ևս բնակիչների հետ զրույցի ընթացքում վարչապետն անմասն չմնաց իրեն բնորոշ համեմատություններ և արտահայտություններ անելուց: Նա բնակիչներին խորհուրդ տվեց մեկ շիշ օղի պակաս գնել, փոխարենը գումարն ուղղել բյուջե:
Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը վերջին երկու տարիներին բավականին փոխվել է:
Այսօր առաջարկում ենք վերհիշել այս տարիների ընթացքում բոլոր այն դեպքերին, երբ վարչապետը բարկացել է, զայրացել, որոշ դեպքերում՝ ձայնը բարձրացնելով:
Հաղարդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը