Մինչև վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինայնն իր էջում հրապարակում էր քաղաքացիների լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ առկա էին պարետի որոշումների խախտումներ: Վարչապետի էջում մասնավորապես տեսանք հարսանիքների և այլ միջոցառումների, բանկերի հերթերի և շենքերի շքամուտքերի, տրանսպորտային միջոցների և արշավների լուսանկարներ, որոնցից շատերը հետո պարզվեց, որ արվել են շատ ավելի վաղ, քան արտակարգ դրության մեկնարկը:
Դրանցից որոշները Նիկոլ Փաշինյանը հեռացրեց իր սոցիալական էջից այն բանից հետո, երբ հայտնվում էին այդ հրապարակումների հասցեատերերը և ասում, որ դրանք նոր չեն արվել, պահանջում, որ հեռացվեն, կամ երբ այդ լուսանկարներն ու տեսանյութերը բուռն քննադատությունների էին արժանանում:
Եվ առհասարակ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև իշխանության շատ այլ ներկայացուցիչների մոտ այս ընթացքում կարծես թե գրել-ջնջելը սովորություն է դարձել: Եվ այսօր կանդրադառնանք իշխանության գրած ու ջնջած գրառումներին ու այսպես ասած՝ տեխնիկական վրիպակներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը