Այս տարի կլարանա Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու 6-րդ տարին։
2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մեծ շրջադարձ տեղի ունեցավ: ԵՄ Ասոցացման համաձայնագրի փոխարեն Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը:
Ընդդիմադիր դաշտի շատ ներկայացուցիչներ սկսեցին քննադատել իշխանությունների որոշումը:
Առաջին քննադատողներից մեկն այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ փաշինյանն էր, որը դեռ նախագծի քննարկման փուլում հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու և նախագիծը կապեց Հայաստանի ինքնիշխանության հետ: Իսկ իշխանության գալուց ընդամենը շաբաթներ առաջ նախաձեռնել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ։
«Հիշողության թարմացում» հաղորդման հերթական թողարկումը հենց այս խնդրի մասին է։
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիք»-ի եթերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը