Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսելով ժողովրդավարության մասին, ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո, ուղղակի մաստեր կլաս է բռնապետերի համար։ Ինչո՞ւ ենք սկսել գնալ դեպի բռնապետություն։ Երեկ անդրադարձ կատարվեց նաև Դատախազությանը, այս կառույցն այսօր առհասարակ ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղված։ Կան կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում փողոցով է եկել, փողոցով էլ կգնա, և կա հակառակ տեսակետը, որ նոր արտահերթ ընտրություններ կլինեն, ի վերջո, ի՞նչ տարբերակով է լինելու այս իշխանության հեռացումը։ Այս և այլ թեմաների մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը