Առաջին մեկնաբանությունը կամ հայտարարությունը, որ պետք է տարածվեր Առողջապահության նախարարության կողմից, պետք է լիներ քաղաքական պատասխանատվության վերաբերյալ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշումից հետո նախարարության մեկնաբանությանը:
«ՍԴ-ն իր որոշման եզրափակիչ մասում շատ հստակ ասում է, որ որոշումը, որով աշխատողն իր գրպանից պետք է որոշում կայացնի, հակասահմանադրական է, իսկ նախարարությունը շտապեց հայտնել, որ ինքը չի վճարելու թեստավորման համար, այս դեպքում հարց էառաջանում՝ իսկ ով պետք է վճարին: Եթե խաղի կանոն ես սահմանում, ապա պարտավոր ես դրանք ապահովել: Իսկ ասել, որ միջոցներ չկան, դա նշանակում է ուղղակի խաբել հանրությանը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը