13 12 2022

Ճանապարհը բացվելու է, բայց ի՞նչ պայմաններում. Փաստորեն, ինչ-որ զիջումներ են պարտադրվում․ Տիգրան Քոչարյան



«Ադրբեջանը և իրեն հովանավորող աշխարհաքաղաքական կենտրոնները  շատ լավ հասկացել են, որ երկու լավ պայման կա Արցախը գրավելու. մեկն այն է, որ Հայաստանը վերջնականորեն ձեռքերը լվացել է Արցախի բնակչությունից և չի պատրաստվում Արցախի բնակչության անվտանգությունն ապահովի, և 2-րդ՝ շատ լավ հասկանում են, որ նույն Ռուսաստանի ձեռքերը տարբեր պատճառներով մի փոքր կապկպված են այն իմաստով, որ Ռուսաստանը չի կարող զենք կիրառել Արցախում, որովհետև այնտեղ են խաղաղապահ առաքելությամբ»,- Yerevan.Today-ի տաղավարում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Այս երկու միակ բանը, որ Ադրբեջանը ցանկանում է, որ սադրանք լինի, որպեսզի ռուս խաղաղապահը զենք կիրառի, որ հետագա քայլերով ռուսական կոնտինգենտն այնտեղից դուրս հանեն: Հայաստանի վարքագիծը ինձ համար տարօրինակ չէ՝ հաշվի առնելով, թեռ ովքեր են երկրի գլխին կանգնած, բայց որպես պետություն, որն ունիր 120 հազար քաղաքացի, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, մատը մատին չի տալիս, տարօրինակ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ