08 12 2022

Համոզմունք ունեմ, որ Փաշինյանն ու Ալիևը գերիների մասով ինչ-որ պայմանավորվածություն ունեն․ Գառնիկ Դավթյան



«Առաջին հերթին այդտեղ մեծ բացթողում ունի Հայաստանի կառավարությունը, որովհետև 2018 թվականից սկսած մինչև պատերազմ և դրանից հետո, տարբեր փուլեր են՝ հետևողականորեն Արցախին զրկելով ոչ միայն սուբյեկտայնությունից, այլ առհասարակ Արցախի վրա ուշադրություն դարձնելու հնարավորությունից»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական սադրանքներին:

«Իրենք իրենց գործողությունենրով ոչ միայն մղեցին պատերազմի, այլև պատերազմից հետո հող են նախապատրաստում Արցախը վերջնական Ադրբեջանի կազմում թողնելու համար: Ինչ վերաբերում է բուն սադրանքներին. վերջին շրջանում Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ տարատեսակ ինֆորմացիայի արտահոսք կար ադրբեջանական սոցցանցերում և լրատվական դաշտում՝ իրենք փորձում են լեգիտիմացնել Արցախի՝ իրենց կազմում ներգրավվելու և Լաչինի միջանցքում առնվազն վերահսկողություն ունենալու հանգամանքը»,- ասաց փորձագետը:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ