«Մեր ժողովրդին ցանկանում են համոզել, որ մենք բացի պարտությունից՝ ուրիշ ոչինչ չենք ունեցել, հերոսական հաղթանակներ, Արցախյան պատերազմում հաղթանակներ չենք տարել, հերոսներ չենք ունեցել և այլն»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ ֆեյսբուքում արգելափակվում են բոլոր այն գրառումները, որտեղ նշվում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը կամ նրա լուսանկարը: «Եվ կոնկրետ Մոնթե Մելքոնյանի հարցով պետական օրգանների պասիվությունը ստիպում է հավատալ, որ ինչ-որ առաջադրանք է կատարվում»:
Ինչ վերաբերում է նրան, որ նաև շատ ակտիվ կերպով արգելափակվում են բոլոր այն ընդդիմադիր գործիչները, ովքեր փորձում են իրենց կարծիքով կիսվել նաև ֆեյսբուքում, Տիգրան Քոչարյանն ասաց. «Շատ ակտիվ մարդկանց, ովքեր Ֆեյսբուքում գրառումներ են անում և ընդդիմադիր հայացնքներ ունեն, լայքերի քանակն իջնում է, և այն մարդիկ, ովքեր գրառումներում 400-500 լայք էին հավաքում, հիմա 50-100-ից չի անցնում: Դա նշանակում է, որ ներքին մեխանիզմներ են աշխատում ֆեյսբուքում, որոնք իջեցնում են այդ մարդկանց տեսանելիությունը:
Սա ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանի պարագայում, այլ նաև այն բոլոր երկրներում, որտեղ ընդդիմադիր կամ պետական գործիչների հայացքները չեն համընկնում ըդնհանուր ուղեգծի հետ, այսինքն ԱՄՆ-ի նշած ուղեծիրների հետ: Իսկ Հայաստանում խայտառակ վիճակի է դա հասել»:
Մեդիափորձագետը նաև ընդգծում է, որ լինում են նաև դեպքեր, երբ ընդհնարապես օգտատերերի էջերն են ջնջում և ասում, որ նման էջ գոյություն չի ունեցել. «ՀՀ ընդդիմադիր կայքերն այդ խնդիրներն ունեին, բայց այն հասել է նրան, որ ընդդիմադիր քաղաքական ոգրծիչների, այդ թվում ՀՀ նախկին նախագահների էջերի տեսանելիությունն են սահմանափակում: Այս դեպքում խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էջի մասին։ Այստեղ երկու բան է հետապնդում. առաջին, որ ինֆորմացիան, ըստ իրենց, տարածվի շատ ավելի նեղ շրջանում և շատ ավելի քիչ մարդիկ նորություն իմանան երկրորդ նախագահի կարծիքների ու հայտարարությունների մասին, և 2-րդ՝ նաև փորձել ցույց տալ, թե ժամանակին հազարավոր լայքեր է հավաքել, հիմա տասնյակ: Սա շատ պրիմիտիվ և կեղտոտ մանիպուկլյացիա է»:
Մեդիափորձագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը