Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց․ «Ճիշտը դա կլիներ, ես ինքս ինձ դրա համար շատ եմ մեղադրում, պետք է գայի, ասեի՝ ժողովուրդ, առնվազն դռնփակ ռեժիմով, որ մենք պետք է համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն։ Էն տրամաբանությամբ, որ լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի, և մեր զիջումների սահմանը պետք է լինի մեր 29,743 քառակուսի կիլոմետրը»։
Իսկ ի՞նչ էր ասում 2018 թվականին, ասում էր՝ թավշյա հեղափոխությունը խթան կհանդիսանա Արցախի Հանրապետության ինքնորոշման ճանաչմանը։
Փաստորեն, Փաշինյանը նշում է, թե դեռ էն ժամանակ պետք է ասեր, որ Արցախը Ադրբեջան է, բայց դրա փոխարեն, օրինակ 2018թ․ ապրիլի 30-ին Հանրապետության հրապարակում հայտարարում էր․ «Ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և ծառայում եմ ՀՀ-ին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը