Մահացել է իր տունն Աղավնոյում այրած գորիսեցի Արման Հայրապետյանը: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից:
Հիշեցնենք, որ Աղավնոն Ադրբեջանին հանձնելուց հետո իր տնից դուրս գալուց առաջ այրել էր այն։ Նա Արցախյան պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի ավագ եղբայրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը