12 03 2024

Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ Նիկոլ Փաշինյան



Այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետ է ցույց տվել և հայտարարել.

«Նախ` պետք է արձանագրենք՝ որն է Հայաստանի Հանրապետությունը և այդ արձանագրումից ելնելով մենք կարողանանք ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ Հայաստանի Հանարապետության նկատմամբ և որտեղ է, որ հնարավոր է չունի տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նախ ուզում եմ անդրադառնալ թե որն է ՀՀ-ն: Եկեք մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին, այլ մեր ելակետից հանդես գանք: Ասվում է, որ ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին: Երբեք ոչ մի քննարկմանը խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»,- ասել է վարչապետը:

Նա նշում է, որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված գյուղերի անունները ՀՀ տարածքում երբեք չեն եղել:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց.

«Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից»։

Այս պահի դրությամբ որոշումներ չունենք, հայտարարեց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ