Յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար ցանկանում է ամենալավը: Շատ աշխատում են, որպեսզի հետո ուրախացնեն նրանց՝ նոր խաղալիքներով և վերաբերմունքով, պահում են խստությունը, որպեսզի սովորեցնեն դիսցիպլինա , տալիս են ազատ ընտրության հնարավորություն կամ ընդունում են բոլոր որոշումներն իրենք: Ամեն ընտանիք ունի դաստիրակության իր ձևերը, բայց կա մի բան, որը միավորում է բոլոր մայրիկներին և հայրիկներին. նայելով հետ, նրանք ցանկանում են ուղղել մի քանի սխալ, որոնք արել են երիտասարդ ժամանակ:
AdMe.ru-ն վստահ է, որ երեխայի կյանքի առաջին տարիները, դա հրաշալի ժամանակ է վայելելու համար: Իսկ հետագայում բաց թողած հնարավորությունները չափսոսալու համար, տեսեք, թե ինչից են ամենից շատ փոշմանում ծնողներն արդեն մեծացրած երեխաների համար և ավելի լավ է՝ օրինակ չվերցնել նրանցից:
1. Երեխայի հետ խաղալու ժամանակ չեն տրամադրել
Ծնողներին անհրաժեշտ է երեխաների հետ շփումը: Այո, ազատ ժամանակ բավականին քիչ է լինում, և դա նորմալ է, երբ մայրիկը իր աշխատանքով է զբաղված, իսկ երեխան՝ խաղով: Բայց եթե դա սովորություն դառնա, ապա մի օր մոնիտորից աչքդ կտրելով կտեսնես, որ երեխադ մեծացել և ապրում է իր կյանքով: Բաց թողած ժամանակը հետ չես բերի։ Այնպես որ՝ աշխատե՛ք լինել ոչ միայն երեխայի կողքին, այլ՝ նրա հետ միասին և հաճույք ստացեք ձեր շփումից:
2. Քիչ են գրկախառնվել երեխայի հետ
Փորձը վաղուց ցույց է տվել գրկախառնության ազդեցությունը առողջության վրա: Տեսանելի պլյուսները շատ են, բայց համաձայնվեք, որ գլխավորն այն է, որ ձեզ ուղղակի հաճելի է գրկել ձեր սիրելի երեխային: Լինում է, երբ ծնողները հրաժարվում են այդ հաճույքից տարբեր պատճառներով, բայց դրանք հիմնականում հեռու են և հնացած: Կանցնի որոշ ժամանակ, երեխան կմեծանա և կսկի պայթել, քանի որ իրեն երբեք ժամանակ չի եղել գրկելու համար: Սիրեք վայրկյանները:
3. Մոռացել եք տեսանկարահանել և լուսանկարել երեխային
Իհարկե, ոչ մի վատ բան չի լինի, եթե դուք չեք պահում լուսանկարները՝ հետագայում հիշելու համար: Դա ոչ մի կեպ չի ազդում երեխայի վրա, բայց որոշ ժամանակ անց դուք կցանկանաք հիշել ձեր կյանքի ամենաթանկ պահերից մեկը և կիսվել այդ էմոցիաներով ձեր՝ արդեն մեծ երեխաների հետ: Շատ ծնողներ իրոք ափսոսում են, որ ծուլացել են և ժամանակին տեսախցիկը չեն հանել: Դուք երբեք չեք հիշի 10 տարի առաջվա հրավառության տեսագրության մասին, բայց հաստատ կտեսնեք երեխայի առաջին էմոցիաները: Իսկ լուսանկարների ալբոմը, չնայած տեխնիկայի արագ զարգացմանը, միշտ ավելի լավ և հուսալի միջոց է կարևոր կադրերը պահելու համար:
4. Չեք գրել առաջին բառերը
Այո, սա ուղղակի հաճելի հիշողություն է: Դուք առանց դրա էլ կարող եք ապրել, բայց դրանցով ավելի լավ է:
5. Քիչ եք խաղացել զարգացնող խաղեր
Մենք չենք հաստատում, որ այս խաղերի միջոցով մարդը կդառնա մեծ նկարիչ կամ արտիստ, բայց շանսեր կան: Առաջին հերթին առաջարկելով տարբեր զբաղմունքներ, դուք կարող եք հասկանալ՝ ձեր երեխան ինչ հետաքրքրություններ ունի և հետո գտնեք նրա ուժեղ կողմերը: Երկրորդ՝ ցանկացած ակտիվություն՝ դա կլինի բարձրաձայն կարդալ, խաղալ պլաստիլինով կամ կոնստրուկտորով, բարձրացնում է ինտելեկտը, ֆանտազիան և մեծացնում է բառապաշարը: Երրորդ՝ դուք ամրացնում եք ձեր կապը երեխայի հետ: Ծնողները հաճախ ափսոսում են, որ ժամանակին չեն նկատել ու բացահայտել երեխայի տաղանդը: Շատ բաներ, օրինակ երաժշտական տաղանդը կամ ռիթմի զգացողությունը տեսնելի են լինում վաղ տարիքում: Առաջարկեք երեխային տարաբնույթ խաղեր և անպայման շատ կարդացեք:
6. Եղել եք չափազանց խիստ
Մեկ բան է բարկանալ վատ արարքի համար, մեկ ուրիշ բան՝ բարկանալ ամեն չնչին բանի համար: Մինչև հիմա կա մի առասպել, որ շատ պահանջես երեխայից, այնքան լավ մարդ նա կմեծանա: Իրականում դա հակառակ էֆեկտն ունի. անկայուն հոգեկան վիճակ, վարքային խնդիրներ և նույնիսկ զարգացման հետընթաց, և իհարկե միջին հարաբերություններ ծնողների հետ: Բղավե՛ք և բարկացե՛ք նրա համար, ինչն իրոք կարևոր է: Օրագրում երկուսն ու ջարդված բաժակը դեռ ոչ ոքի չեն դարձրել դժբախտ:
7. Հաշվի չեք առել երեխայի կարծիքը
Հիշե՛ք, թե քանի անգամ եք ձեր կյանքի ընթացքում լսել այս բառակապակցությունները. «Քեզ դեռ վաղ է, որոշելու համար նման հարցերը», «մեծերն ավելի լավ գիտեն» և ինչքան տհաճ էր դա: Երեխաներն, ում կարծիքը բացահայտ անտեսում են, մեծանում են անինքնավստահ և զուրկ նախաձեռնողականությունից: Ամեն ինչ տրամաբանական է. ինչպես մարդը կարող է իմանալ՝ ի՞նչ է ինքն ուզում կյանքից, երբ իր փոխարեն որոշումները միշտ կատարել է ուրիշը: Մի՛ խոչընդոտեք, որպեսզի երեխան ինքն ընտրի և ասի իր կարծիքը: Ճիշտ կլինի քննարկել իր ցանկությունը և բացատրել, քան՝ անտեսել:
8. Քիչ եք ուրախացրել երեխային
Մանկության քաղցր հիշողություններն ամենաթանկն են, որը ոչ ոք չի կարող մեզնից վերցնել: Փոքրիկ տոները կարող են հետագայում լինել ձեռքբերումներ, եթե երեխան մեծանում է առողջ մթնոլորտում և ստանում է նոր տպավորություններ, նշանակում է, որ նա ակտիվ զարգանում է: Երջանիկ երեխաները հեշտ են նոր ծանոթություններ հաստատում: Այո՛, հաճախ ծնողներն են իրենց ամբողջ կյանքում հիշում միասին անցկացրած ժամանակների մասին: Այնպես որ՝ ուրախացրեք իրենց, մտածեք, ինչպես անկցացնել ձեր հանգիստը: Թող երջանիկ պահերը երեխայի կյանքում շատ լինեն:
9. Շատ հաճախ եք լսել ուրիշների կարծիքը
Կան մարդիկ, ովքեր ցանկացած պարագայում շտապում են, որևէ խորհուրդ տալ, նույնիսկ եթե տեղին չէ, և երիտասարդ մայրիկներն են հիմնականում դառնում նման մարդկանց զոհերը: Հանիպելով նման ծանոթների, դուք կլսեք թե ինչպես է ճիշտ հագցնել, դաստիարակել, կերակրել և, ընդհանրապես, ապրել: Բայց ճիշտն այն է, որը դուք՝ մայրիկն ու հայրիկը, ամենից լավ գիտեք, թե որն է ձեր երեխայի համար լավ, որը՝ վատ: Իհարկե խորհուրդներ լսել պետք է, բայց դա չի նշանակում, որ պարտադիր է դրանց կուրորեն հետևել: Եվ իհարկե՝պետք չէ թույլ տալ օտար մարդկանց ձեր երեխային նկատողություն անել հասարակական վայրերում բարձր բղավելու համար և վախեցնել բժիշկներով, մարդկանցով, ովքեր կգան և կտանեն անհանգիստ երեխաներին: Անցեք երեխայի կողմը, և նա կմեծանա ինքնավստահ, որ դժվար պահին չի մնա առանց ձեր օգնության:
10. Կյանքի կարևոր պահերին, չեք եղել իր կողքին
Այն, ինչ մեզ համար թվում է շատ փոքրիկ բան, երեխայի համար կարող է լինել շատ մեծ, իսկ յուրաքանչյուր մարդ ուզում է, որ կյանքի կարևոր պահերին իր կողքին լինի մոտ անձնավորություն: Գտեք ժամանակ, որպեսզի ամբողջ ընտանիքով զարդարեք եղևնին, գնացեք մանկական թատրոն կամ այցելեք տատիկին: Ամեն մեկն իր չափով կարևոր է: Եվ երբ երեխաները մեծանան, այդպիսի վայրկյանները շատ քիչ կլինեն: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն ամենից շատ կկարոտեք:

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը