«Ամենօրյա կապի մեջ ենք ԵԱՏՄ գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության ընդհանուր խնդիրները լուծվեն: Հացահատիկի բավարար պաշարներ ունենք, չեմ կարծում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների որևէ խնդիր ունենանք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Դիտարկմանը, թե հակառակ նախարարության հավաստիացումներին, որ դեֆիցիտ չի լինի, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ապրանքներ են գնում, հնարավո՞ր է՝ այս հանգամանքը նաև նպաստի որոշ ապրանքների դեֆիցիտի առաջացմանը, նախարարը պատասխանել է. «Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն, եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք է ուտի՞, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում»:
Հարցին, թե հնարավո՞ր է ապրանքների գինը բարձրանա, Քերոբյանը նշեց. «Պահանջարկի և առաջարկի զեղումն է, պահանջարկը կտրուկ բարձրացել է, այնպես չէ, որ մարդիկ շատացել են կամ շատ հաց են ուտում, դրա համար գնային ճշգրտումներ են պետք, միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը