05 01 2022

Ակնհայտ է, որ Ղազախստանի բողոքի ցույցերի հիմքում ընկած են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները․ Պարսյան

Ակնհայտ է, որ Ղազախստանի բողոքի ցույցերի հիմքում ընկած են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները․ Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․

«Ակնհայտ է, որ Ղազախստանի բողոքի ցույցերի հիմքում ընկած են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները։ Մի քանի թիվ այդ մասին՝

1․ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ Ղազախստանի ՀՆԱ-ն (GDP) աճել է 3,8 տոկոսով (Հայաստանի ՏԱՑ-ը՝ 5,2 տոկոս),
2․ 2021 թվականի նոյեմբերի դրությամբ Ղազախստանում տարեկան գնաճը կազմել է 8,7 տոկոս(Հայաստանում՝ 7,1 տոկոս), իսկ միայն սննդամթերքը թանկացել է 10,9 տոկոսով (Հայաստանում՝ 11.3 տոկոսով),
3․ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ղազախստանում շինարարության ոլորտն աճել է 6,2 տոկոսով (Հայաստանում՝ 6,9 տոկոսով),
4. 2021 թվականի 3-րդ եռամսյակում Ղազախստանում գործազրկության մակարդակը կազմել է 4,9 տոկոս (Հայաստանում՝ 15 տոկոս(2-րդ եռամսյակ)),
5․ 2020 թվականին Ղազախստանում բնակչության աղքատությունը կազմել է 5,3 տոկոս (Հայաստանում՝ 27 տոկոս),
6. 2020 թվականին պայմանավորված կորոնահամավարկի ճգնաժամով Ղազախստանի տնտեսության անկումը կազմել էր 2,5 տոկոս (Հայաստանինը՝ 7,4 տոկոս)։

Հ․Գ․ Ներկայումս Ղազախստանում ինտերնետի անջատված լինելը հնարավորություն չի տալիս օգտվել պաշտոնական վիճակագրական աղբյուրներից»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ