14 12 2021

Գնաճն ավելացել է

Գնաճն ավելացել է

Նոյեմբերին նախորդ ամիսների կայուն վիճակից հետո 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է մինչեւ 8,4%, իսկ 12-ամսյա գնաճը` 9,6%: Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերին գնաճը կազմել է 1,7%, մինչդեռ նախորդ տարի նոյեմբերին այդ ցուցանիշը եղել է 1,3% մակարդակում։ Նրա խոսքով՝ արտաքին սեկտորը կուժեղացնի գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ «Հայաստանում տնտեսական ակտիվությունը գնահատվում է ավելի ցածր, քան սպասվում էր։ Հիմնականում դա պայմանավորված է գյուղատնտեսության եւ արդյունաբերության աճի տեմպերի դանդաղեցմամբ։ Այնուամենայնիվ, պահանջարկի դրական դինամիկան պահպանվում է, ինչն աջակցվում է զբոսաշրջության՝ սպասելիքներից բարձր տեմպերի պատճառով արտաքին պահանջարկի ազդեցությամբ»,-ասաց Գալստյանը։ 

Նա պարզաբանեց, որ մինչեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացել է մինչեւ 7,75%՝ հաշվի առնելով արտաքին գնաճային ազդեցությունների զգալի աճը։ «Կանխատեսվում է, որ նման պայմաններում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի՝ մոտենալով թիրախային 4%-ին եւ կայունանալով այդ ցուցանիշի շուրջ»,-եզրափակեց նա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ