«Տարիներ շարունակ մեր մրցակցային առաելությունը, տնտեսական առումով, եղել է 42 հազար քառակուսի կիլոմետր, դիտավորյալ տարածք չեմ նշում, որովհետև տարածք չէ, հող է , քանի որ դա հնարավորություն էր տվել վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանին ապահովվել մի շարք էժան ռեսուրսներով , նկատի չունեմ բնական ռեսուրսները , նկատի ունեմ նաև աշխարհագրական դիրքը , հնարավորությունները , տարածաշրջանում ռազմավարական հնարավորությունները , ցավոք, մարդիկ կարծել են, որ զիջելով հողը կունենան տնտեսական առավելություններ , փաստացի չունենք և՛ հողը, և՛ տնտեսական հնարավորություններ էլ ձեռք չենք բերել, տարիների ընթացքում չենք էլ ունենալու, առաջին կորուստը հողի կորւստն էր, երկրորդը՝ մարդը , որը ապրում է նույն հողի վրա , պաշտպանում է նույն հողը»,- «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ըստ Սուրեն Պարսյանի Հայաստանը տարեկան Արցախից ստացել է ՝ իր սպառած էլեկտրաէներգիայի 5 տոկոսը , բայց հիմա չենք ստանում Արցախից այդ էլեկտրաէներգիան, քանի որ մոտ 36-37 ՀԷԿ-երից գտնվում է թշնամու վերահսկողության տակ։
« Արացախը մեզ ապահովում էր էժան էլեկտրաէներգիայով․ հիմա այդ հնարավորությունը չկա։ Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև՝ տնտեսական լուրջ երաշխիք էր՝ Հայաստանի հեռանկարային զարգացման համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը