08 10 2021

Իշխանությունները պարգևավճարներ բաժանելով պետական կառույցներում աշխատողներին լուծում են իրենց իշխանությունը պահելու հարցը․ Զավեն Խուկեյան

Իշխանությունները պարգևավճարներ բաժանելով պետական կառույցներում աշխատողներին լուծում են իրենց իշխանությունը պահելու հարցը․ Զավեն Խուկեյան

Տնտեսագետ Զավեն Խուկեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դիտարկելով 2021 թ հունվար-հուլիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը ուշագավ փաստ արձանագրենք: Այս ցուցակում են հայտնվել բազմաթիվ պետական կառուցյներ, որոնք նախկինում անգամ մոտ չեն եղել խոշոր հարկատուների ցուցակին: Ըստ Ցուցակի 40-րդ տեղում է ԱԱԾ-ն 2.2 մլրդ դրամ, 41-ում ՊԵԿ-ը 2.2 մլրդ դրամ, 79-ում Դատական դեպարտամենտը 1.3 մլրդ դրամ, 80-ում ԱԻՆ-ի աշխատակազմը 1.3 մլրդ դրամ, 102-ում վարչապետի աշխատակազմը 1.08 մլրդ դրամով այսպես շարունակ:
Ամբողջացնելով բոլոր այն պետական հիմնարկությունների վճարված հարկերը, որոնք նախկինում չեն եղել 1000 խոշոր հարկատուների ցանկում (ուսումնասիրվել են 2020, 2019, 2018, 2017, 2016 թվականների տվյալները) ընդհանուր ապահովել են 15.444 մլրդ դրամ հարկային մուտքեր:
Առանձնացնենք հատկանշական փաստեր: Վերոնշյալ պետական կառույցների վճարած հարկերի շուրջ 95% կազմում է եկամտային հարկը: Առանձնցնենք վարչապետի աշխատակազմի վճարած հարկերը, որտեղ մեծ չափաբաժին է զբաղեցնում շահութահարկը: Վարչապետի աշխատակազմը 2021թ առաջին կիսամյակի ընթացքում շուրջ 117 մլն դրամ շահութահարկ է վճարել, ինչը ենթադրում է 585 մլն դրամի շահույթ:
Այժմ անկյունաքարային հարցը՝ ինչ գործունեություն է ծավալում վարչապետի աշխատակազմը, որից ստանում է շահույթ: Եթե վարչապետի աշխատակազմը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ ապա անհրաժեշտ է ամրագրել նորմատիվ իրավական ակտով, որը կսահմանազատի տվյալ կառույցի լիազորությունները, եթե համեմատենք, ապա վարչապետի աշխատակազմը վճարել է նույնքան շահութահարկ ինչքան մոտավորապես ՍԱՍ գրուպը՝ 112 մլն դրամ:
Դիտարկելով 1000 խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը 2016-2021թթ պարզ է դառնում , որ պետական հիմնարկությունները դարձել են խոշոր հարկատու 2021 թվականի արդյունքում: Ինչ է սա նշանակում: Եթե համադրենք վերոբերյալ վերլուծության արդյունքները, որ այս կազմակերպությունները չեն ստեղծել ոչ մի հավելյալ արդյունք, իրենց վաճարած հարկերում շուրջ 95 տոկոս տեսակարար կշիռ ունի եկամտային հարկը , ապա նշանակում է, որ այս կառույցները ապահովում են օրվա իշխանության գոյությունը ՝ հատկապես ուժային կառույցները, որոնք դարձել են խոշոր հարկատու:
Ի դեպ նշենք որ 2021թ. Սեպտեմբերի 14-ի տվյալներով Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են մոտավորապես 30%-ով, իսկ մնացած կառույցներում աշխատավարձի մակարդակը գրեթե նույնն է, ինչը նշանակում է , որ եկամտային հարկի նման աճը գոյացել է պարգևավճարներից:
Ասել է թե օրվա իշխանությունները պարգևավճարներ բաժանելով պետական կառույցներում աշխատողներին լուծում են իրենց իշխանությունը պահելու հարցը , հաշվի չառնելով օրեցօր ահագնացող տնտեսական մարտահրավերներ, սոցիալական խնդիրները, որոնք կարող էին լուծվել այդ ծավալների պարգեևավճար տալու փոխարեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ