Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեմ է աշխատանքային ժամերին համացանցային ակտիվությանը, մասնավորապես սոցհարթակներում սթորիներ տեղադրելուն։
Ավագանու նիստում Սարգսյանը հայտարարեց․
«Վարչությունների, բաժինների, տարբեր փակ բաժնետիրական ընկերությունների և այլնի վերաբերյալ պետք է գործառույթային վերլուծություններ անենք, թե այդ վարչության աշխատողը ժամը 9-ին գալիս է և ժամը 6-ին գնում է, ինչ է անում։ Նստում է համակարգչի դիմաց, ի՞նչ գործ է անում։ Կոֆե է խմում, բամբասում է, այս սենյակից այն սենյակ է գնում, ասում է՝ սա այն ասաց, նա այն ասաց։ Այսինքն՝ մարդիկ, որ ժամանակ ունեն բամբասելու, աշխատում են քաղաքապետարանում, դա նորմալ չէ։ Ես դա չեմ հանդուրժելու։ Երեկ գործակարգավարական նիստ ենք անում, աշխատանքի ժամին մարդիկ «սթորի» են գցում։ Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ աշխատանքի ժամին «սթորի» գցենք։ Կա՛մ ժամը 6-ից հետո պետք է «սթորի» գցենք, կա՛մ ժամը 1-2-ը՝ ընդմիջման ժամին»,-ասաց նա։
Նա հայտարարեց, որ գլոբալ փոփոխություններ են լինելու, մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն փաթեթով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը