27 09 2021

Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը նվազել է 0,3 տոկոսով. Սուրեն Պարսյան

Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը նվազել է 0,3 տոկոսով. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

Այսօր ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկել է 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սոցիալ-տնտեսական տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով՝ կազմելով 4,9 տոկոս։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ունեինք 5,2 տոկոս տնտեսական ակտիվություն։

Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կտրուկ նվազել է աճի տեմպը։

Պաշտոնական վիճակագրությունն ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է և գրանցված ցուցանիշներն ունեն իներցիոն բնույթ՝ հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային տվյալները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ