08 07 2021

ՏՄՊՊՀ-ն կախվում է փրփուրներից իր հանցավոր անգործությունը բացատրելու համար. Սուրեն Պարսյան

ՏՄՊՊՀ-ն կախվում է փրփուրներից իր հանցավոր անգործությունը բացատրելու համար. Սուրեն Պարսյան

Օլիգարխիայի հետ սերտաճած մրցակցության հանձնաժողովը հերթական անգամ կախվում է փրփուրներից իր հանցավոր անգործությունը բացատրելու համար։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ նկատի ունենալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

Նա, մասնավորապես, նշել է.

«Փաստորեն, հուլիսին շաքարավազի արհեստական պակասորդը եւ բարձրացող գները բոլորն են տեսել, բացի մրցակցության հանձնաժողովի ղեկավարությունից։ Հայաստանի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am, մրցակցության մասին հին օրենսդրությունը դեռեւս գործում է, եւ առհասարակ նույն արհեստական պակասորդի մասին դրույթը կա նաեւ ընդամենը մեկ ամիս ուժի մեջ մտած օրենսդրության մեջ, որի ենթաօրենսդրական ակտերը չեն մշակվել, հետեւաբար գերիշխող դիրքի չարաշահման բացահայտման, գնահատման եւ պատժման մեթոդաբանությունը մնացել է նույնը։

Ցավում եմ, որ հանձնաժողովի որոշ աշխատակիցներ չգիտեն, որ շուկայի վրա ազդեցությունը միայն մասնաբաժնով չի որոշվում։ Կեսօրին աշխատանքի եկող կամ աշխատանքի ժամերին փաբերում, կաֆեներում ժամանակ անցկացնող պաշտոնյաները ուշ թե շուտ պատասխան են տալու իրենց անգործության համար։ Առողջ եղեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ