17 06 2021

Համոզված եմ, որ երկրորդ տարում ներդրումները կկազմեն 1 միլիարդ․ Ռոբերտ Քոչարյան



Մենք պետք է փորձենք գործարար մարդկանց, ովքեր դրսում կայացել են,  Երևանից դուրս գործարաններ դնել, և խրախուսել, որ իրենց ավելի հետաքրքիր լինի։ Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը որպես օրինակ նշեց հայազգի հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նոր հիմնադրած բիզնեսը, նկատելով, որ բիզնեսը և հայրենասիրությունը երբ միանում են շատ ավելի լավ արդյունք է ստացվում։

«Ներդրումներն այժմ զրոյական են: Մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում: Համոզված եմ, որ երկրորդ տարում ներդրումները կկազմեն 1 միլիարդ»:

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ 1997 թվականին փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը ՀՆԱ-ի 16-17 տոկոսն էր, 2008-ին` 46 տոկոսը:

«Մենք նպատակային քաղաքականություն էինք վարում ՓՄՁ զարգացման համար10.5 տոկոս տնտեսական աճի դեպքում: Համաշխարհային բանկը մեզ Կովկասյան վագր էր անվանում: Նպատակն էր մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 70 տոկոսին: ՓՄՁ-ները խթանելու նպատակով 2020 թվականին ընդունվեց հատուկ օրենք և ստեղծվեց հատուկ ստրուկտուրա: Մոտ մեկ տարի առաջ դրա կեսը փակ էր, բոլոր մարզային գրասենյակները փակ էին»,- նշեց Քոչարյանը` շեշտելով, որ ՓՄՁ-ների զարգացումը կլինի ամենակարևոր խնդիրներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ