15 06 2021

Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար․ Ռոբերտ Քոչարյան



Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Մասիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն, ավելացնելով, որ ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը պետք է դնել մի կողմ և փորձել հասկանալ իրավիճակը։

«Ակնհայտ է, որ այս ընտրություններում հիմնական պայքարը գնում է մեր դաշինքի և իշխող քաղաքական ուժի միջև։ Ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս իշխանությունը․ բացարձակ դատարկություն պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, կազմակերպչական ընդունակություններից և բարոյական տեսանկայունից։ Այս մարդիկ խոստանում էին խաղաղություն, բայց բերեցին պատերազմ, ունեցաք տարածքային կորուստներ, զոհեր։ Սիրո և համերաշխության մասին խոսող մարդը հիմա շրջում է մուրճը ձեռքին։ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից և չի ասում, որ գալիս է մուրճով գլուխ ջարդելու։ Մենք ունենք փորձ, ունենք գիտելիքներ, ունենք կենսագրություն և գալիս ենք երկիրը շենացնելու», - ավելացրեց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ