14 06 2021

Մեր էներգետիկ հզորությունները շատ ավելին են, քան անհրաժեշտ են մեր երկրի էներգասպառման համար․ Ռոբերտ Քոչարյան



Մեր խնդիրների մի զգալի մասը գալիս է նրանից, որ ներկայիս կառավարությունը մասնագիտական գիտելիքները չի հարգում։ Փակել են մի շարք նախարարություններ, բոլոր ոլորրտներն իրար են խառնել։ Այս մասին Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«90-ակաների վերջում մեր Էներգետիկ համակարգում եղել է մի խայտառակ վիճակ, որը մենք առողջացրել ենք մոտ 1-1․5 տարվա ընթացքում։ Էներգետիկ ոլորտի զարգացման առումով մենք ծրագրում ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ մեր տարածաշրջանի համար։ Մեր էներգետիկ հզորությունները շատ ավելին են, քան անհրաժեշտ են մեր երկրի էներգասպառման համար։ Ենթակառուցվածքները տնտեսության ողնաշարն են։ Այստեղ կարևոր է էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը, սակագնային քաղաքականության կանխատեսելիությունը։ Դրանից է կախված նաև ներդրումների ներգրավվածությունը», - նշեց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ