11 05 2021

Որ սենց շարունակվեց, ուշ թե շուտ մեզ «բոմժ» են սարքելու ու մեր երկրից հանեն․ Կարեն Ադոնց

Որ սենց շարունակվեց, ուշ թե շուտ մեզ «բոմժ» են սարքելու ու մեր երկրից հանեն․ Կարեն Ադոնց

Այսօրվա մեր պարտքերը, այս տնտեսության կառուցվածքով ու վիճակով, որեւէ հեռանկարով արդեն չենք կարող վճարել, չունենք ոչ մի լուրջ պետական սեփականություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը։

«ՀՀ քաղաքացիներին

Մեր բյուջեի տարեկան մաքուր եկամուտները կազմում են մոտ 3մլրդ դոլար։

Մեր պետական պարտքն արդեն մոտենում է 9մլրդ դոլարի։

Բանակի վրա ծախսում ենք մոտ 700մլն դոլար։

Այսօրվա մեր պարտքերը, այս տնտեսության կառուցվածքով ու վիճակով, որեւէ հեռանկարով արդեն չենք կարող վճարել, չունենք ոչ մի լուրջ պետական սեփականություն։

Հիմա մենք պատրաստ ենք՝ 2մլրդ դոլար դպրոցների համար, երեւի մի 3մլրդ դոլար բանակի կորուստների վերականգման համար, մի քանի մլրդ դոլար սոցիալական հարցերի համար՝ գլուխներս թեթեւ քորելով վերցնենք։

Մեր, արդեն նախկին, պատգամավորն էլ երեւի «ճիշտ» ասեց՝ «պարտքը ամենալավ ներդրումնա, վատա՞, որ մենք «թուղթ» ենք վաճառել, տեղը «փող» են տվել ազատ տնորինման»։

Էն, որ սենց շարունակվեց, ուշ թե շուտ մեզ «բոմժ» են սարքելու ու մեր երկրից հանեն՝ չեմ կասկածում։ Բայց, ինձ ուրիշ հարց է հետաքրքրում՝ հո մենք ցնորված չե՞նք»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ