12 09 2024

Ավանդույթը չխախտելով. կառավարությունը մեկ օրում երկու վարկ է վերցնում

Ավանդույթը չխախտելով. կառավարությունը մեկ օրում երկու վարկ է վերցնում

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում ներառված է ՀՀ պետական պարտքը ևս 40 մլն դոլարով ավելացնելու հարցը:

Նախագծում մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի օգոստոսի 8-ին և օգոստոսի 6-ին ստորագրվել է «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։

Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝

- էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում,

- սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը։

Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով, տեխնոլոգիապես հնացած ռելեական պաշտպանության սարքավորումները՝ միկրոպրոցեսորային ռելեներով, իրականացնել քայքայված երկաթբետոնյա կառույցների, խրամուղիների, հիմքերի, հողանցման կոնտուրների վերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ և այլն»:

Հիշեցնենք. Մեկ այլ նախագծով էլ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային 102 մլն եվրո արժողությամբ համաձայնագիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ