22 04 2021

Այս տարի մարտին ավելի շատ աշխատող է աշխատել. Վահան Քերոբյան



Այս տարի մարտին ավելի շատ աշխատող է աշխատել, ովքեր հարկեր են վճարել, քան անցած տարվա մարտին, և դա լավ ցուցանիշ է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել հունվար-փետրվար ամիսների անկումից հետո մարտին աշխատատեղերի ավելացումը, նախարարը պատասխանեց. «Դա կբացատրեմ տնտեսության վերականգնմամբ, որովհետև վերջին 2-3 ամիսներին մենք տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում»:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ