Խոստացել էի դրամի փոխարժեքի թեմայի անդրադառնալ, երբ այն կհատի 540 դրամի սահմանագիծը։ 2021 թվականի ապրիլի 7-ին դա կատարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«1 ԱՄՆ դոլարը 535 դրամի սահմանագիծը հատել էր 2021 թվականի ապրիլի 2-ին։ Ընդամենը 5 օրում ՀՀ դրամն արժեզրկվել է 5 դրամով։ Փաստորեն, եթե 1 ԱՄՆ դոլարին հիմա ավելացնենք ևս 60 դրամ, ապա հնարավոր կլինի գնել 3 հատ 200 դրամանոց «բրենդային» հավկիթ։
Շարունակե՛ք վայելել հետպատերազմյան «տնտեսական հեղափոխության» «արդյունքները» և զբաղվեք «ընտրություններով», կամ որ նույնն է, այս աղետը Ձեր գլխին բերած հանցավոր իշխանության ամրապնդման գործընթացով։
Այս թեմայով հաջորդ հիշեցումը կանեմ «հոբելյանական» 1 դոլարը 550 դրամի ժամանակ»,- գրել է Ղազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը