25 03 2021

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության հերթական կեղծիքը բացահայտվեց. Սուրեն Պարսյան

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության հերթական կեղծիքը բացահայտվեց. Սուրեն Պարսյան

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության հերթական կեղծիքը բացահայտվեց

2021 թվականի փետրվարի 18-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվա փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2021 թվականի մարտի 25-ին հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ առևտրի շրջանառությունը նվազել է -7,8 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի անկումը կազմում է -12,2 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը՝ -9,5 տոկոս։ Այսինքն՝ իշխանությունների կողմից փետրվարին նախանշվող առևտրաշրջանառության երկնիշ աճի փոխարեն ունենք մոտ երկնիշ անկում։

Շարունակվող ճգնաժամի պայմաններում հանրությանն և բիզնեսին կեղծ ազդակներ հղելով հնարավոր չէ վերականգնել դրական սպասումները և տնտեսական ակտիվությունը։ Այս պահվածքով ավելանում է անվստահությունը և անորոշությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ