Հայաստանին ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածով, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Նշվում է, որ պատճառը «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներն են, որոնք կարող են տևել մոտ 3 շաբաթ:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը