04 03 2021

Աղքատության մակարդակը՝ ՀՀ 4 ղեկավարների օրոք. Սուրեն Պարսյան

Աղքատության մակարդակը՝ ՀՀ 4 ղեկավարների օրոք. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է.

Վերջին 30 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի կողմից մշակված աղքատության գնահատման մեթոդաբանությունը փոխվել է 4 անգամ, ինչը դժվարացնում է իրականացնել աղքատության մակարդակի համեմատություն Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների օրոք։

Այնուամենայնիվ, 2009 թվականի մեթոդաբանությունը թույլ է տալիս վերլուծել վերջին շրջանի ղեկավարների օրոք աղքատության մակարդակի դինամիկան։

Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում աղքատության մակարդակը 53,5 տոկոսից նվազել է՝ հասնելով 27,6 տոկոսի, Սերժ Սարգսյանի օրոք 34,1 տոկոսից հասել է 23,5 տոկոս, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, 2019 թվականի նոր մեթոդաբանության համաձայն, աղքատության մակարդակն աճել է՝ հասնելով 26,4 տոկոսի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ