ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը գրում է․
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ցանկացած պետությունում տնտեսության զարգացման ու կայունության ամենակարևոր ցուցիչն է։ 1998-2007թ-ին Հայաստանում ՀՆԱ միջինացված ցուցանիշը երկնիշ էր՝ մոտ 10.5%:
Չնայած փակ սահմաններին և սահմանափակ բնական ռեսուրսներին՝ ՀՀ տնտեսությունը զարգանում էր թռիչքային տեմպերով՝ գերազանցելով տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք զարգազող երկրների ցուցանիշները:
Հետպատերազմական ճգնաժամային տնտեսության վերականգման և պետության զարգացման տպավորիչ, իրապես թռիչքային աճի արդյունքում Համաշխարհային բանկը 2007թ-ին Հայաստանն անվանեց «կովկասյան վագր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը