22 02 2021

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսում զենքի փոխարեն Հայաստանը բուկլետներ է ցուցադրել

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսում  զենքի փոխարեն Հայաստանը բուկլետներ է ցուցադրել

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝  հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է հետևյալը.

Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին,  հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են  ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում ։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել առ այն, որ փետրվարի 21-ին  Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը չի ներկայացրել ռազմատեխնիկայի ցուցանմուշները, տաղավարը եղել է դատարկ, ներկայացված են եղել միայն բուկլետներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ