18 02 2021

Թուրքիայի հետ սահմանի բացումը կպարալիզացնի տնտեսությունն ու գյուղատնտեսությունը․ Վարդան Ալեքսանյան



Ճիշտ կանխատեսումներ կային, որ կորոնավիրուսով պայմանավորված պետք է գյուղատնտեսության ոլորտը աճ արձանագրվեր, բայց այն աճը, որ հիմա ունենք, զգալիորեն նվազ է, իսկ որոշ առումներով ունենք մտահոգիչ պատկեր: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը: «Պետք է ասելուց հեշտ բան չկա, պետք է լեզուների տիրապետել, ժամանակակից միտումներին տիրապետել, դա մի բան է, բայց պետք է հաշվի առնել նաև իրողությունները: Այսօր գյուղատնտեսության տնտեսությունը գտնվում է խեղճուկրակ վիճակում: Պետք է պետական աջակցության կլառուցակարգերը այնպես թիրախավորվեն, որ կենացային մակարդակում չմնա ասվածը, որ արտադրանք տվող գյուղացին մոտիվացված լինի: Պատերազմից և հողերի կորուստից հետո կտրուկ ավելացավ մեր սահմանամերձ գյուղերի քանակը: Դա օրնիբուն աշխատանք է պահանջում, պետք է կարողանան օրվա ռիսկերը մեղմեն, ոչ թե ուրվագծեն արտագաղթի ճանապարհը»: Վարդան Ալեքսանյանն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հետևանքներին գյուղոլորտի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ