11 02 2021

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում աճ է գրանցվել



2020-ին մենք ընդամենը 2 ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 «Հիմա արդյունքներն ամփոփված են, 2020-ին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել, ընդ որում, օրինակ՝ 2018-ի համեմատ՝ 2020-ին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Եթե 2018-ին 5782 վարկ է տրամադրվել, 2020-ին 36 608 վարկ է տրամադրվել։ 2020-ի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք։ Գյուղատնտեսությունն այն  ոլորտներից է, որ աճ է գրանցել 2020-ին»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե, ամփոփելով նախորդ տարվա արդյունքները, ցանկանում է մի շարք հետաքրքրիր տվյալների մասին խոսել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ