18 01 2021

Շուկայական տնտեսությունը չպետք է շփոթել պրիմիտիվ սպեկուլյացիայի հետ․ Գևորգ Դանիելյան

Շուկայական տնտեսությունը չպետք է շփոթել պրիմիտիվ սպեկուլյացիայի հետ․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Գների աճը անխուսափելի էր, սակայն այս անվերահսկելի ու անհագ զարգացումները հարկ է կասեցնել, անկախ հանրության՝ հարմարվելու անհասկանալի «ունակությունից»։ Մեր երկրում գնաճը, ցավոք, միայն մասամբ է թելադրված տնտեսական գործոններով, մեծամասամբ այն բարոյական հարթության խնդիր է, իսկ քանի դեռ այն այդ հարթությամբ չի լուծվել և նախադրյալներ էլ չկան, հարկ է ոչ թե հույսը դնել «ազնիվ խոսքի» վրա, այլ իրավաչափորեն միջամտել։ Բոլոր դեպքերում գերիշխող դիրք ունեցողները չպետք է օգտվեն սոսկ ժամանակավորապես իրենց նկատմամբ անհիմն լոյալ վերաբերմունքից։

Նախ, ռազմական դրության դեպքում արդեն ակնհայտ է, որ պետք է սահմանվեր սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ, այլապես կառավարման հատուկ ռեժիմը սոսկ իրավունքների և քաղաքական գործընթացների արգելափակման հիմք է ընկալվում։ Բացի այդ, հարկ է հնարավորինս սեղմ ժամկետում, վերջապես, «գործի գցել» քրեական օրենսգրքով նախատեսված՝ հակամրցակցային գործունեություն ծավալողների նկատմամբ նախատեսված հոդվածները (գաղտնիք չէ, որ այս ամենի դիրիժորները գերիշխող դիրք ունեցողներն են)։

Հիմնավորված կլիներ նաև վերանայել հիշյալ արարքի համար պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը և, ընդհանրապես՝ սահմանել սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության իրական լծակներ։ Սպառողների շահերը չեն սահմանափակվում միայն գովազդի կանոնների պահպանման ասպեկտով։

Քրեական օրենսգրքի նախագծի հեղինակ իմ գործընկերները համարժեք նկատել են այս հիմնահարցերը և դեռ տարիներ առաջ առաջադրել  իրենց մոտեցումները։

ՄԻԵԴ֊ը մի քանի նախադեպային որոշումներով հակակոնվենցիոն է համարել սպառողների շահերի խախտումների առկայության պայմաններում պետության անգործությունը։ Շուկայական տնտեսությունը չպետք է շփոթել պրիմիտիվ սպեկուլյացիայի հետ ...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ