ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի տարանջատում ներքին կամ արտաքին ներդրողներին։
«Այո՛, կան շատ ներդրողներ։ Ես ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ և ամեն օր լուծում եմ իրենց առջև ծառացած խնդիրները», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում ներդրումներ կատարվո՞ւմ են։
Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի խոշոր ներդրումներ տեսնել, Քերոբյանը պատասխանեց.
«Կարող ենք գնալ, հենց հիմա մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ՝ «Ռենշին» ընկերությունը»։
Ադրբեջանական ծագմամբ ապրանքների վերաբերյալ նախարարը նշեց, որ եթե ապրաքնների վրա չլինի ադրեբջանական մակնշում ապա գնաճը կբարձրանա, կդառնա 10 տոկոս։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը