12 01 2021

Ի՞նչ կորուստներ ունենք Արցախում էներգետիկ մասով․ մեկնաբանում է փոխնախարարը



Հայկական ատոմակայանի համար նախատեսված ռուսական վարկի պայմաններն անընդունելի են եղել հայկական կողմի համար, այդ պատճառով էր որոշում կայացվել հրաժարվել վարկի մի մասի օգտագործումից։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածնբերի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և նախատեսում է կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին։

«Ռուսական վարկի մնացորդը դրամաշնորհի հետ միասին կազմել է մոտ 110 մլն դոլար, որից՝ վարկի մասով 100 մլն դոլար։ Ռուսական վարկի օգտագործման ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եվ ես չեմ որակի, որ մենք հրաժարվել ենք»։

Փոխնախարարը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ:

«Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, կորուստը եղել է 112,5 մեգավատ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 50 մեգավատ, 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատ տրվածքային հզորությամբ և մեկ` 12-մեգավատանոց ՀԷԿ»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ