30 12 2020

Վազգեն Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը Գագիկ Մակարյանի հետ քննարկել են սոցիալ-տնտեսական վիճակը

Վազգեն Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը Գագիկ Մակարյանի հետ քննարկել են սոցիալ-տնտեսական վիճակը

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:

Քննարկվել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը, մատնանշվել են դրա հիմնական պատճառները, երկրի առջև ծառացած առաջնային մարտահրավերները: Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի ուղղությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների համատեղ քննարկումները շարունակելու շուրջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ