Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը գրում է․
«Ինչպես և կանխատեսում էի, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ:
Համակարգն այլևս ի վիճակի չէ դիմակայել դրանում առկա բացասական գործոնների համալիրին, որոնցից թերևս առանցքայինը շարունակում է մնալ ապաշնորհ ու անպատասխանատու կառավարումը:
Այսպիսով, ամսական 400 կՎտ/ժ-ից ավելի սպառողների համար առաջարկվում է սակագինը բարձրացնել 3 դրամով: Այսինքն՝ թիրախում է բիզնեսը, որն առանց այդ էլ հայտնվել է չափազանց ծանր վիճակում՝ պայմանավորված թե կորոնավիրուսով, թե պատերազմով, թե գազի սակագների բարձրացմամբ:
Հետևաբար, նոր թանկացումներն այլևս անխուսափելի են: Անխուսափելի են նաև Հայաստանի բիզնես-դաշտի պարալիզացումն ու սոցիալական խորքային աղետը:
Վայելեք «տնտեսական հեղափոխությունը», թավիշն ու ձեր սրտի կառավարության մարտնչող դիլետանտիզմը: «Տվողը» սիրում է բոլորիդ ու խոնարհվում է բոլորիդ առաջ,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը