03 11 2020

Ապագան որոշակի է․ գների բարձրացում չկա․ Գեղամ Գևորգյան



Երբ մեզ տեղեկատվություն հասավ, որ զինվորական հագուստների գներն ավելացել են, մենք անմիջապես փորձեցինք հասկանալ՝ դա տեղի է ունեցել, թե՝ ոչ և ինչու։ Բնականաբար նայեցինք մասնագիտացված խանութները և հայտնաբերեցինք, որ այն հիմնական ապրանքները չէին թանկացել, ավելին կային դեպքեր երբ նույնիսկ էժանացել էին։ Այլ խնդիր է, որ կար նաև , որ որոշ մարդիկ վերավաճառքով են զբաղվել, որոնք տնտեսվարող չեն համարվում և մեր դաշտից դուրս են։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով կորոնավիրուսի թեստերի գներին, նա նշեց, որ մի շարք երկրների հետ համեմատական են անցկացրել և պարզվել է, որ Հայաստանում այդ թեստերն էականորեն ավելի էժան են.
«Ես փաստն եմ արձանագրում», - ասաց Գևորգյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ