28 10 2020

Թուրքական ապրանքներից հրաժարվելու քաղաքական որոշում է, ոչ թե տնտեսական․ տնտեսագետ



Երբեք պետական մակարդակով սահմանափակումներ չեն մտցվել Թուրքիայից  ներկրվող ապրանքների նկատմամբ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Թուրքիայից ապրանքներ ներկրելու արգելքին, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

«Մենք Թուրքիայի հետ պաշտոնապես չունենք տնտեսական հարաբերություններ, և, եթե նայեք Թուրքիայի արտահանման կառուցվածքը, ապա Հայաստանի դիմաց 0 է։ Այսինքն՝ արտահանումը միջնորդավորված է կատարվում Թուրքիայից՝ Վրաստանի միջոցով։ Թուրքիան ինքը Հայաստանի նկատմամբ կիրառում է խիստ, առանձնացված մոտեցում»,- ասաց տնտեսագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ