ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ավանդները որոշակի չափով նվազել են, սակայն դրանց թիվը չի գերազանցել ընդհանուր ավանդների 1%-ը։
«Մարդիկ ու կազմակերպությունները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազեցրել են իրենց խնայողությունները բանկային համակարգում։ Խնդիրը պետք չէ դիտարկել այն տեսանկյունից, որ ավանդներն ինչ-որ խնդիրների պատճառով են դուրս եկել բանկային համակարգից։ Նվազումը, մեր գնահատականներով, տեղի է ունեցել մի քանի պատճառով. կորոնավիրուսի համավարակով ու ընդհանուր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամուտի որոշակի նվազում ու մարդիկ այն կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին»,- ասել է ԿԲ նախագահը։
Ըստ Մարտին Գալստյանի՝ պատճառներից մեկն էլ այն է, որ առաջնագիծ գնացող քաղաքացիները նախընտրում են ավանդի գումարը կանխիկացնել ու թողնել տանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը