02 10 2020

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել. Սուրեն Պարսյան

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել. Սուրեն Պարսյան

Հոկտեմբեր 2-ին բորսայում ադրբեջանական նավթի գինը նվազել է 6,04 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 41,98 ԱՄՆ դոլար (երեկ՝ 42,93 ԱՄՆ դոլար)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել

Հոկտեմբեր 2-ին բորսայում ադրբեջանական նավթի գինը նվազել է 6,04 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 41,98 ԱՄՆ դոլար (երեկ՝ 42,93 ԱՄՆ դոլար)։ Օրական Ադրբեջանը արդյունահանում է 300-500 հազար բարել նավթ․ այս տարվա 8 ամիսների հաշվարկով արտահանել է 3,5 մլրդ ԱՄՆ դոլարով ավելի քիչ նավթ։ Ադրբեջանի նավթի գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին եւ ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը չի կարող երաշխավորել ոչ մեկը»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ